Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՔԼՈԻՊ-ՊԱԼ


 
Վօ՛րը կարճ ու կունտ, վօրը լան թէքնէ,
Վօ՛րը ֆռաք հաքած, եա քիթին փէնսնէ,
Վօ՛րն ալայ-մալայ հէչ չիտէ խաղալ,-
Ասոր անունը մինք կասինք քլուպ-պալ։

Քըստըռ-քըստըռ թանց կանէին
Լէվէնտները քլուպ-պալին,
Հարս ու ախչիկ կըավլէին
Թօզն ու չամուռ մեր զալին։

Վօ՛րն էկիլ է հօն հալավը ցուցնել,
Վօ՛րն ալ ճէհէզով մէքամ հարս կըտնել,
Վօ՛րը պռաք պարի խազի ձեռքը տալ,
Ասոր անունը մենք կասինք քլուպ-պալ։

Քըստըռ-քըստըռ թանց կանէին
Լէվէնտները քլուպ-պալին,
Հարս ու ախշիկ կըավլէին
Թօզն ու չամուռ մեր զալին։

Ամպի պէս մութ է քառթերուն օտան,
Անկաճ կըխուլցնէ շառին շամաթան,
Կէս-գիշերն անցավ, խաղէ վազ չին գալ,
Ասոր անունը մինք կասինք քլուպ-պալ։

Քըստըռ-քըստըռ թանց կանէին
Լէվէնտները քլուպ-պալին,
Հարս ու ախչիկ կըավլէին
Թօզն ու չամուռ մեր զալին։