Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եփօր կըտեսնում մէկ հայ կինիմարթ
Առչեվը թէքնէ, վօր լըվացք կանէ,
Եփօր կըտեսնում շէնքով հայ ախչիկ,
Շանտան, սամավար թուլա կըզարնէ,
Սիրտիս մէչ կասիմ, «Ասված է վըկայ,
Հային պէս շէնքով ուրիշ ազգ չիկայ»:

Ամա եփ տեսնում մահլային տուռը
Մեր խաթուն եանկան կայնած է տայմա։
Վի՛րա կըհանէ ճէպէն ու կուտէ
Կիւլէյլանի կուտ ու <...>-խուռմա,
Սիրտիս մէչ կասիմ. «Ասված է վըկայ,
Հային պէս ուրիշ մէկ գէշ ազգ չիկայ»։

Եփօր կըլսիմ՝ ախքատին մէկը
Սաղ օր կըկըրէ քար, ճուր, խում, քիրաճ,
Տուն-տեղ կըպայէ, ռըզովը կապրի,
Տուռ-տիրացինի ալ չէ՛ էհթիաճ,
Սիրտիս մէչ կասիմ. «Ասված է վըկայ,
Հային պէս շէնքով հէչ մեկ ազգ չիկայ»։

Ամա եփ տեսնում նօր մէյտան էլլած
Լէվէնտ՝ մէկ տեսօք փռալեօթքա նըստած՝
Լըծած ծին՝ ռիսաք, քուչուռը` շէնքով,
Ինքն ալ էնկ-թանկնոց հալաւներ հաքած,
Սիրտիս մէչ կասիմ. «Ասված է վըկայ,
Հային պէս ուրիշ մէկ գէշ ազգ չիկայ»։

Եփօր կըտեսնում, վօր խանութպանը
Տէֆթէր կըկըրէ, խանութ կըհամպրէ,
Պարին թարաքէ թարաք կըզարնէ,
Թօզը կըսրփէ, ավել կըզարնէ,
Սիրտիս մէչ կասիմ. «Ասված է վըկայ,
Հային պէս շէնքով հէչ մէկ ազգ չիկայ»։

Ամա եփ տեսնում ես պազիրկեանին
Քլուպի մեչ լուսէ-լուս թուխթի նըստած,
Զաւակ, օղլուշախ ցըքած ու թապլած,