Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամա եփ լըսիմ՝ Ռասէյին սէմթէն
Մէկ ուրիշ կիտուն (իրեն ասմունքէն)
Վըրան առիլ է ապլաքաթ անուն,
Տայմա կըպարպէ ճէպը հայերուն,
Սիրտիս մէչ կասիմ, «Ասված է վըկայ.
Հային պէս ուրիշ մէկ գէշ ազգ չիկայ»։

Եփօր կըտեսնում հայի ժամերը
Նէս ու տուս թէմիզ, պատերը նիփ-նօր,
Սուրփերուն տիմաց կանթեղ ու մօմեր,
Մէչն ալ ժողովուրթ շատ է աղօթւոր,
Սիրտիս մէչ կասիմ. «Ասված է վըկայ,
Հային պէս շէնքով ուրիշ ազգ չիկայ»։

Ամա եփ տեսնում ժամը աւըրված,
Ազպարը աղտօտ, ժամկոցը հարփած.
Ատօր հակառակ՝ իրիցփոխանին
Տունը, առանը նօր-նօրթէն խօրթած,
Սիրտիս մէչ կասիմ. «Ասված է վըկայ,
Հային պէս ուրիշ մէկ գէշ ազգ չիկայ»:

Ասպէս` փիթուն օր իշկիլի մէչ իմ,
Ես ալ չիտիմ ի՞նշ անուն տամ հային.
Աղէկը տեսնում պէթէր կըկօվիմ,
Գէշ պանը ինչպե՞ս չասիմ ու պայիմ։