Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԻՇԵՐԻԱՅ ԽԸՊԼԻՔ



Իր ծեռքով պըռնել գիշերւայ խըպլիք-
Ճէպի զարար է - ամէնքըտ կիտիք.
Թէ չի համոզվիր ու չի գաք խօսքի,
Հաւատացե՛ք վօր՝ շատ թանկ կընըստի:
Գիշերւայ խըպլի՜ք, գիշերւայ խըպլի՜ք,
Տուք մեր կէնճերուն մուխը մարեցիք,
Ես ալ աս հալօք, քէֆէ պէթէր կուշտ,
Ասխալթը չէղա լէվէնտի պէս փուշտ։
Ամա վօր ճէպըս հարուրնոց ըլար,
Տեսօք խըպլիքին քիւլ պիտի էրթար,
Քիւլ պիտի էրթար չէ՛քի պըռնելուս,
Հապա խըպլիքին վըրան նայելուս...
Ատ խըպլիքը անուշ ծան ունի,
Նա շատ կըսիրէ քամփօթ ու կինի,
Աղճուրով պոհրած չարէք ֆունթ պատէմ,
Մանէթ ու քառսուն հանից իմ ճէպէն...
Գիշերւայ խըպլի՛ք, գիշերւայ խըպլիք,
Ծեզի հաւնօղին ծօցը կըպարպիք,
Տուք կըկախարդիք, ախ, տեսօք խըպլիք,
Մանէթնօց կինին իրեքնօց կանիք.
Քէսան ու ճէպը աղէկ կըթօթվիք,
Կօլօխը ուռած ճամփայ կըտընիք...
Գիշերւայ խըպլի՜ք, գիշերւայ խըպլի՜ք,
Աժանկէկ սօյեն ծեռք իյնօղ պան չիք: