Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
 

ՊԱՄՊՈԻԼԻՈՍ



Ո՜վ Պամպուլիոս՝ նաև վերնագրիդ
Մէչը չի տեսայ մէկ խօսք ճշմարիտ.
Իսկ այլ մընացած բոլոր տուները
Էին զանազան քու պատկերները։

Քու անհամ գրության իմաստն ու ոճը
Ինձ պարզ ցուցուցին գըրաստիդ պոչը.
Վարիսա տունըդ ջինջ հայլի ունիս,
Որ այդպես ինքըդ քեզ լավ սերտիլ իս։

Այն եռսուն տունը՝ խապզիտ են նշան,
Վօր զոռով զոռով հանիլ իս մեյտան.
Քառսունն ալ մէկ օր վօր աշխարք հանիս
Կիմացնուս վօր դուն փորցաւ ալ ունիս։

Քեզ ո՞վ ասիլ է` քիւֆիւր, սրտութիւն,
Պիտի համարել բանաստեղծութիւն,
Թե այնպէս լինէր՝ էնկ-սուրր գրչին
Պիտի ունենար մեր արապաճին։

Դավաճան, մատնիչ, քըսու, սրտաբան,
Ատէթը կըլայ քեզ պէս շառլաթան...
Հաստ գլխուդ վըրայ այնքան մազ չունիս,
Որքան դու ընտիր մարդոց տուշման իս։

Գէշ օյին խաղաց վեհափառ պապան,
Երբ քեզ դըպրոցին արաւ պահապան,