Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խեվ ճանճերը կիյնին մէչը...
Ասված պարի անէ վերչը։
Մարթը մանավ, ուժէ ինկած,
Կնիկը տիրի, կերած-խըմած,
Ռաստօվ թէզ-թէզ նա ի՞նչ կանէ...
Ասված վերչը պարին անէ։
Խենթը աթքազ արավ շատին,
Ծեռքը ինկավ էնկ փէռատին.
Ատ կօղին հետ ի՛նչ պիտ անէ...
Ասված վերչը պարին անէ։
Շատ չիմ սիրիլ նախչըվանցոց.
Իւթի կանին կինիմարթոց.
«Կըրվիմ Ռաստօվ-պարէմ պան է»...
Ասված վերչը պարին անէ։
Սօյ ու սօփով անխըճմըտանք
Էղան հալխին ցաւ ու տանջանք,
Խութսուզ հայը ի՞նչ թօ անէ...
Ասված վերչը պարին անէ,
Ի՞նչպես պիտ լայ վերչը պարի,
Եփօր սկիզբն է տառցած չարի,
Սուտ իւմէտէ, հայք, վազ էկէք,
Խելք ու միտքով ժաժկըտեցէք։
Ի՞նչ շահ իջել ասծու անուն,
Մընալ անկօրծ ու անուսում.
Սորվէ՛, տատէ փիթուն տարի-
Ասված վերչը կանէ պարի։
|
|