Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
 

ԵՐԿՈՒ ՔԱՌԱՏՈՂՔ


1. Ծկլային



Խելքէ՝ խելք չունիս, ծեվքէ՝ ծեվք չունիս,
Վօ՛չ ազնիւ սիրտ եվ վօ՛չ կիտութիւն ունիս,
Քեզ պէս պօշ մարթու վերչը ի՞նչ կըլայ,-
Հէլպէթ սաղ կեանքըտ պիտ մընաս ծըկլայ։

2. Նորա հովանավորին



Զարհուրելի են օձի աչքերը,
Սարսափելի են վագրի ճանկերը,
Բայց օձէն արագ մարդու մահ կուտաս,
Մարդակերպ ղու վագր, օվ աղա <Մին>աս։