Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿOԼOՎԱ


Մեկ վօր ընտռէ ինծի Նախչըւան
Տունեային հախով իրեն կօլօվան,
Խելքերէտ անցած չէ՛, տուք, օ՜վ հայեր,
Ծեզ ի՞նչ երջանիկ պիտ ցուցնում օրեր։

Չունքի ծեր պնութքը ես տեղով կիտիմ,
Ամէնքի՛տ խօսքին անկաճ պիտ տընիմ
Ա՛լ կատարելու ժամանակը գայ -
Աթքազի համար մահանալ շատ կայ։

Քաղացի՛ս մէչը սօյ֊սօփ շատ ունիմ,
Նացա ամէնուն վօտքի պիտ տընիմ,
Փռիսիաժնո, կլասնի, տախոտի տեղեր
Կըլան ու կառնուն աղայի սօյեր։

Վօր մարթիկ վըրաս պերան չի պանան,
Ալային մէկ մէկ մազտաքի կուտամ,
Դպրոց, պահչա, քլուպ եվ ուրիշ շատ պան
Պերնով թօ խորթին՝ ի՛նչքան ուզենան։

Քօվըս թօփ կանիմ պամպուլիոսներ,
Սուտղուրուց տէրտէր ու ապլաքաթներ,
Նացա ծեռքովը էօքես կըհանիմ,
Ինքս ալ հեռվանց սուս փուս կընայիմ։

Վատէիս օրը ա՛լ վօր մօտիկնայ,
Մէչիս ֆէնտերը ուրիշ սօյ կըլայ,