Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԾԻԾԵՌՆԻԿ



Մարտն անցավ, հասավ ապրիլ գեղեցիկ,
Հեռու աշխարհքե եկավ ծիծեռնիկ,
Բարո՜վ դուն եկար, գարնան կարապետ,
Բուն շինողներից ամենից վարպետ։

Կըռունկը թըռավ, գընաց վերերեն,
Սոխակն էլ փախավ մեր պարտեզներեն,
Մեկ դու մընացիր ճընճղուկների հետ,
Սիրուն ծիծեռնիկ, գարնան կարապետ։

Պատուհանիս մոտ շինե՛ քու բունը,
Անուշ ճըռվողով երգե՛ գարունը,
Ածա՛ ձու, հանե՛ գեղեցիկ ձագեր,
Մընա մեր մոտը մինչի սեպտեմբեր։