Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապշած մընացին պարսիկք տեղերը,
Թովիչ կարծեցին հայոց՝ խեղճերը։
Մեծ էր կոտորածն հայոց քաջերուն,
Ցույց տվին պարսից ուժը ձեռներուն,
Ավարայր դարձավ արյան ճապաղիք,
Դաշտը գիշերով լըցուցին պարսիկք,
Մարդ, փիղ, ձի, կառք, զենք մեկմեկով էին,
Ով կը խիզախեր դեմ կենալ հային։
Ինչպես լեռ ալիք ծովին՝ անարգել
Ուզում են քարե եզերք խորտակել,
Վազում են առաջ ահեղ գոռալով,
Դըժոխքի վայել երգ հորինելով,
Ժեռուտ ափերին գալիս են հասնում,
Խըփում են, իզո՜ւր, ու ետ են վազում,
Այդպես և պարսից ճիգըն էր ունայն,
Երբ նոցա առաջ պինդ կանգնած էր հայն։
Բայց չի կար արգելք խիզախ, քաջ հային,
Ո՛չ թուր և ո՛չ նետ, ո՛չ շարք փըղերին.
Նա որդեկորույս առյուծի նըման
Արգելք չէր տեսնում աչաց հանդիման.
Բըլրաձև փըղեր գլորում էր գետնին,
Մըժեղ էր թրվում նորան այրուձին,
Այն քաջ այրուձին, որից որ Հելլեն
Ծակամուտ եղավ միմիայն ահեն։

12



Օրն էր տարաժամ, մարտիկք դադարած,
Փողը հընչեցին՝ մարտին կատարած.
Մութը տարածվեց, աստեղք ցոլացին,
Երկնից ցողն իջավ արնալից գետնին։
Մըթնասեր թըռչունք ձայներով խըռպոտ,
Գուշակում էին մարդկանց սուգ ու բոթ։
Ետ դարձան պարսիկք իրանց բանակը,
Նորից նոր սըրել սուրն ու դանակը,
Որ այգուց կանուխ, լույսը չի ծագած
Վըրա հարձակվին հայոց` կատաղած։
Բայց ա՛յլ տեսարան էր հայոց միջին,