Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքով գրված է և ջնջված՝ «Հայ մեծատուն)), էջի տակ` «Անտեն —загробная, могильная жизнь». Բանաստեղծության գրության ստույգ ժամանակն անհայտ է, սակայն Գրիգոր Խալաթյանին հասցեագրած Ռ. Պատկանյանի 1881, հունիսի 22֊ի նամակից (ՌՊֆ, N 1714) երևում է, որ այն նախատեսված է եղել հեղինակի 1881 թվականի բանաստեղծությունների ժողովածուում տպագրվելու համար և դուրս է մնացել Ժողովածուից գրաքննչական արգելքի պատճառով։ Սրա հիման վրա կարելի է ենթադրել, որ գրված պիտի լինի 1880 թվականի վերջերին կամ 1881 թվականի սկզբներին։ Բանաստեղծությունը տեղ չի գտել նաև Ռ. Պատկանյանի երկերի 1893 թվականի հրատարակության մեջ, դարձյալ գրաքննչական արգելքի պատճառով։ Այդ առթիվ ուշագրավ տեղեկություն է պարունակում Գրիգոր Խալաթյանի 1892 թ. հոկտեմբերի 19-ի նամակը՝ հասցեագրված անհայտ անձնավորության (թերևս հեղինակի դստերը), որից մեկ հատված բերում ենք ստորև. «...Շատ ափսոս, որ «Անտենը» և «Ամիրայի» վերջը թույլ չտվեց գրաքննիչը, որպես և մի երկու բավական աջող բանաստեղծություն Ձեր ուղարկածներից։ Բայց ի՞նչ արած, մենք՝ դորան էլ պետք է շնորհակալ լինենք՝ ինչ որ թույլ են տվել, այդ էլ շատ մեծ բան է ...Մեկ անգամ ընղմիշտ պետք է իմանաք, որ մենք հրատարակում ենք ոչ թե Գամառ֊Քաթիպայի բոլոր գրվածները՝ այլ միայն ընտիր երկասիրությունները։ Այս պատճառով էլ բավականաչափ նյութեր Ն. Նախիջևանի բարբառով` թե ոտանավոր և թե արձակ չկարողացանք զետեղել մեր ժողովածուի մեջ...» (ՌՊֆ, N 1258)։ «Անտենը» առաջին անգամ տպագրվել է` ՌՊԵ III, էջ 25-27։ 136 ինքնագրի տեքստային տարբերությունները.

1 Հայ մեծատունն էլ վերջապես մեռավ,
7 Կարծեց նա, գուցե, հայն հայի համար,
8 Դատաստան կանե թեթև, անարդար։
33 Իմ հայ ազգիս ե՞րբ, ինչո՞վ օգնեցիր,
38 Երբ տեսնում էիր դու հայեր թըշվառ,
29 Գութըդ շարժո՞ւմ էր գեթ նոցա համար,
53 Մի՞թե մի դրախտի չարժե այսքան բան.
60 Թող ասեն մարդիկ՝ Գրիգոր անտենումն


ԱՌԱԿ

(Էջ 55)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության թվականն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է՝ Հս, 1863 թ., N 2, էջ 16, այնուհետև՝ ՌՊԵ(մ), էջ 131։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։

ՄՇԱԿՆԵՐ ԵՎ ՇՈԻՆ

(Էջ 56)

Պահպանվել է երեք ինքնագիր` ՌՊֆ, N N 1 ա, թ. 30ա, 72, թ. 7ա, 74, թ. 3աբ և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, N 142, թ. 9ա բ։ N 1ա ինքնագիրը ունի հետևյար ընծայականը՝ «Նվեր բարեկամական Գ. Սունդուկյանցին»։ Առաջին անդամ տպագրվել է ՌՊԵ I, էջ 227։