ՍՈՒՐՓԱԶԱՆԻՆ ՏԷՐՈՒՂԵԱՆ
(էջ 89)
Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊֆ, N 1, թ. 25: Առաջին անգամ տպագրվել է՝ ՆՆՔ, էջ 25-27, «Զարպազանի տէրուղեան» վերնագրով, նույն վերնագրով տպագրվել է նաև՝ ՌՊԵ I, էջ 284-285։ ՆՆՔ-ում տողատակ տրված է հետևյալ ծանոթությունը՝ «Զարպազան նշանակե թօփ՝ ի լեզու տփխիսեցւոց»։ Տպագրվում է ըստ ինքնագրի։ Այս և երկու այլ ոտանավորներում՝ «Խաղ Կյուրեղ վարդապետի վրա հանած», «Կյուրեղ վարդապետ», բանաստեղծը մերկացնում է Կյուրեղ վարդապետին։ Նույն անձի դեմ է գրված նաև «Սատանայի օջիլ» պամֆլետը և այլ գործեր։
|
ՏԱՍԸ ՊԱՏԳԱՄ
(էջ 91)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 1, թ. 13։ Առաջին անգամ տպագրվել Է ՆՆՔ, ՌՊԵ I 40 Ու մէչն ինքըտ կըլօրվիս։ N 1 14 Փօրը խօթէ՛ սուր ու խամա։
ԱՂԱՅԻՆ ՍԻԻՐԷԹԸ
(էջ 93)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, N 1, թ. 14 և 33։ Վերջինը ստորագրված է՝ Խամչի։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՆՆՔ, էջ 30-32, ապա նաև՝ ՌՊԵ I, էջ 288-289։
|
ՔԷՖԻ ՍԷԶՕՆԸ
(էջ 95)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 1, թ. 11, Սյուլյուկ ստորագրությամբ: Առաջին անգամ տպագրվել է՝ ՆՆՔ, էջ 33-34, ապա նաև՝ ՌՊԵ I, էջ 290: