Ինչպես էրևում է բանաստեղծությունից՝ սա պատասխան է Փ. Վարդանյանի Ռ. Պատկանյանի դեմ գրած սատիրայի[1]: Պատկանյանը իր հակառակորդին մերկացնում է նաև «Պամպուլիոս» կոմեդիայում։ Այդ է ակնարկում հեղինակը, երբ բանաստեղծության մեջ գրում է.
Ամա քեզի հարճ թէօյֆէ պատասխան
Քիչ մը ատենեն թատրոնեն կուտամ։
«Պամպուլիոս» կատակերգությունը առանձին գրքույկով լույս է տեսել 1879թ.
Ռոստովում։
«Պամպուլիոս» կատակերգության գրելու շարժառիթի և հարակից հարցերի մասին տես ՌՊֆ, N 270, էջ 132, 187 և 936 փաստաթղթերը։
Տպագրվում է առաջին անգամ։
N 108 ինքնագրի տեքստային տարբերությունները.
1 Ով Պամպուլիոս [միայն] վերնագրիդ
2 Մէջը [ես] տեսա մէկ խօսք ճշմարիտ.
6 Ինձ պարզ ցուցուցին [տավարիդ] պոչը.
11 Քառսունն ալ [վօր տուն] աշխարք հանիս,
63 [Ամա`] նա [կռէյֆի] լաֆը իմանար,
66 Խոպանեն [էկած] Պամպուլիոսը,
N 108 ինքնագրի վերջում կա մատիտագիր երեք քառատող, որոնցից վերջինը
անընթեռնելի է.
Պետերբուրգեն քու թաթէդ փախա,
Մեղքը կասեն քու ճանկը ինկաւ,
Ամա չի անցնիլ կիտիմ շատ ատէն,
Կըմեռնի: Տարի է նարա վատէն:
Բաղդ ունենալու չես այս աշխարհում
Հետըդ ինչ ես խեղճին փըչացնում,
Միթէ քու վերջն կուզէիր կյանքըդ
Պիտի արժանի <2 անընթ.>:
108բ. 1 Պետերբուրգեն քու [ճանկէդ] փախավ,
2 Մեղք [որ մեր քաջը] քո [դավըտ] ինկավ:
4 [Կըհազա խեղճը]: Տարի է նարա վատան:
8 [Ով ծըկլա]...
«ԱՍՏՎԱԾ ՎԵՐՋԸ ՊԱՐԻՆ ԱՆԷ»
(Էջ 137)
Ինքնագիրը չի պահպանվել։ Բանաստեղծության տեքստը պատրաստված է
ՌՊֆ, N 28 ընդօրինակության հիման վրա։ Երեք թերթից բաղկացած այդ փաստաթուղթը պարունակում է Նոր Նախիջևանի բարբառով դրած Պատկանյանի նաև հետևյալ չորս գործերը՝ «Զարմանալու պաներ», «Հայ երիտասարդը», «Լեվենտին կանկատը», «Սուտ աղաներ»։ Կան խմբագրական նշումներ՝ կապույտ և կարմիր գույնի
↑Տե՛ս` ԳԱԹ, ՌՊֆ, N 100 և Մատենադարանի արխիվ, Կյուրեղ Սրապյանի ֆոնդ, ցուցակ N 43, թղթ. N 81 բ