Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդացել է մի ընկերական հավաքույթում՝ իր հարկի տակ: Վարդանյանի վկայությամբ բանաստեղծությունը ջերմ ընդունելություն է գտել ունկնդիրների կողմից: Վերը հիշված նամակը օգտագործված է «Կարապի երգս» բանաստեղծության առնչությամբ (տե՛ս Ա հատոր, էջ 191-192): Այս բանաստեղծության մասին հիշատակություն կա նաև Ռ. Պատկանյանին հասցեագրած Փ. Վարդանյանի մեկ այլ նամակում (ՌՊֆ, N 1133), որից իմանում ենք բանաստեղծության հերոսի ով լինելը։ «...Ստացա «Ծկլայ մանկավարժի» շարունակությունը, որից տեսնում եմ, թե պ. Չառիխյանը իմ անունս ևս հրապարակ է հանում, յուր տեսչական պաշտոնին թեկնածու համարելով ինձ։ Զուր աշխատանք։ Թող նա բնավ երկյուղ չունենա ինձնից, որ մտքովս անգամ չեմ անցուցած երբեք նորա պաշտոնին հետամուտ լինելու...»։ Ի դեպ ասենք, նույն Չառիխյանն է ծաղրված «Ծկլային փալիթիքան» և «Փափաղան» բանաստեղծություններում։ Վերջին մեջբերումից պարզվում է նաև, որ բանաստեղծությունը հետագայում վերամշակվել և լրացվել է, դրա ապացույց է նաև այն, որ նախորդ հրատարակությունը եղել է թերի, նրանում պակասել է հեղինակի կողմից հետագայում լրացված 35-50 տողերը։ N 61ա ձեոագրի 17֊րդ տողի «հովարտայի» բառի վրա ծանոթության նշան, իսկ տողատակ հետևյալ ծանոթագրությունը. «Ծիգցի՛ր, սիրականս, ծիգցի՛ր, թեզով պենեֆիսդ կլլա։ Ծկլայ մանկավարժին ասած խոսքերեն»։ N 61բ ընդօրինակությունը թերի է, պակասում է 16 տող, ընդօրինակության տակ՝ Փյունիկ ստորագրությունը, հավանաբար Պատկանյանի ծածկանուններից է, որին պատահում ենք առաջին անգամ։ Առաջին անգամ տպագրվել է՝ Արձ. 1885 թ., 3, էջ 46: N 61բ 1 Պարոն Մինաս, N 61բ 3 Թէ ծկլայէն վազ չըգնաս N 61բ 8 Մարթուս չին տալ խելք ու հաց. N 61բ Լատին սովրիլն ժամանակի է կարօտ, N 61բ 12 Յունաց բառն ալ մարթաս չի անիլ հարուստ, N 61բ 13 Միթէ այնքան սաղ քաղաքով խեվ էինք, N 61բ 14 Վօր մէկ հատիկ խէնթէ խելք պիտ սովրէինք, N 61բ 16 Ք<անանո>վը Մոսկօֆէն հէչ փախ կուտա՞ք N 61բ 18 Մընաց հասցնել ծեզ ծեր սըրտի մուրատին N 61բ 30 Ու աս կալպայ արարմունքով պարծընալ, 35-50 տողերը N 61բ ձեռագրում բացակայում են։

ԾԿԼԱՅԻՆ ՓԱԼԻԹԻՔԱՆ

(Կ 169)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակն անհայտ է։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է Արձ., 1885, N 5, էջ 93:

ՓԱՓԱՂԱՆ

(էջ 171)

Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊֆ, N 105 և մեկ առանձնատիպ՝ «Փապաղան» վերնագրով։ Առանձնատիպի լուսանցքում հետևյալ հեղինակային մակագրությանը. «Այս շարվածքը հարկավոր չէ որ ջնջած եք սրբագրության մե գիտենալու է, որ