Հովվին սուգ կարդում տըխուր ձեներով։
Ո՞վ է նոցա տերն, ո՞վ խընամողը,
(Որբերի սփոփիչն է լոկ սև հողը),
Մա՜հ,մա՜հ խնդրեցին հայերն միաբան,
Քաջից ետ չի կար էլ հույս փրրկության։
15
Խուռըն կան հայերն մի փոսի առաջ,
Սըրտից անդադար հանում են թառանչ,
Դառն արտասունքր նոցա աչքերին
Հոսում են առատ ամայի գետնին։
Դասք քահանայից դաշտումը չի կան,
Որ սուրբ աղոթքով հողին հողը տան,
Կընդրուկ ու զըմուռս, նախնյաց ավանդով,
Այդ անշուք թաղման չի խընկում ոչով.
Լալական կանայք կրծքին ծեծելով,
Ողբի չեն շարժում դառըն հեծելով։
Լուռ են հայերը. աչքերը պըղտոր,
Դեմքերը անշարժ, մըտքերը մոլոր,
Հազիվհազ նոցա շըրթունքր դեղնած
Շարժելով տալիս են նըշան կենաց։
Արդյոք աղո՞թք է, որ նոքա կարդում,
Թե՞ արյան վրիժու տալիս են երդում
Իրանց դյուցազնի դիակի առաջ,
Որին խոստացան մեռնել քաջաքաջ։
Կարգե կարգ, լըռիկ, մինը ետ մյուսին
Վերջին համբույրը տվին դյուցազնին.
Եվ երբ որ փայլեց առաջին շողը,
Քաջին մարմինը կըլլեց սև հողը։
16
Կորավ Դյուցազնը, կորավ Հայաստան,
Զի հայոց միակ հույսն էր քաջ Վարդան.
Թըշվառ հայ ազգին նորա վեհ սիրով
Էլ այնուհետև չըսիրեց ոչով։
Դարք հետև-հետև գընացին, անցան,
Հիշատակ Քաջին յուրքը մոռացան,