Ա Ր Ե Վ
(էջ 251) Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 202, թ. 4ա և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, N 149, թ. 27ա։ Տպագրվեշ է՝ ՄՈԵ, 1881, էջ 9, ՄԲ, 1884, էջ 99, Այբբեն, 1884, էջ 31, ՌՊԵ 111, էջ 6։
Ծ Ո Ի Յ Լ
(էջ 252)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 1397, էջ 23 «Ծույլ մարդիկ» վերնագրով և մեկ ընդօրինակություն` ՌՊֆ, N 148, թ. 25ա։ Տպագրվել է` ՄՈԵ, 1881, էջ 10, ՄԲ, 1884, էջ 105, Այբբեն, 1884, էջ 31, ՌՊԵ III, էջ 8։
N 1397 ինքնագրի վերջում կան հետևյալ սևագիր տողերը.
1. Տանում [էր] մրջյունը մեծ չոփեր իր բուն.
1 ա. [Մրջյունը մեծ֊մեծ բեռեր] կը կրե,
1 բ. Մրջյունը մեծ-մեծ [չոփեր] կը կրե,
2. [Ոչ ոք] չի ասում շեն կենաս նորան,
2ա. [Մեկ մարդ] չի ասում շեն կենաս նորան,
3. Մեղուն իր [բունը] կաթիլ է տանում,
3ա. Մեղուն իր [փեթակ] կաթիլ [կբերե],
4ա. Ամենայն [շնորքն էլ միշտ նորա] վըրան։
Ձ Յ Ո Ի Ն
(էջ 253)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, 1397 (գրված է սուպպեր շապիկի վրա)։ Տպագրվել է՝ ՄՈԵ, 1881, էջ 10 —11, ՌՊԵ III, էջ 7։ 1397 ինքնագրի տեքստային տարբերությունները.
2 Նորեն ամիսներ պիտ մընամ տունը.
7 Վերմակի պես նա կըծածկե գետին,
8 Որ բուսի արմատն դիմանա ցրտին,
11 Դու մի տրտնջալ զգոն բնութենեն,
12 Թե տաք և թե ցուրտը՝ մեզ միշտ օգուտ են
ԴԱՏԱՐԿ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ
(էջ 254)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, N 136, թ. 7ա, N 1397, էջ 35։ Երկու ինքնագրում էլ ոտանավորը վերնագիր չունի։ Տպագրվել է՝ ՄՈԵ, 1881, էջ 11-12 «Դատարկ հետաքրքրություն» վերնագրով, ապա՝ ՌՊԵ III, էջ 12:
N 136 1 Ձեոքըդ ի՞նչ առած՝ կըտանիս դու։ Վարդ։
N 1397 2 Ի՞նչ վարդ այդ խոտ է, ստեցիր ո՜վ մարդ։
N 1397 2ա Ի՞նչ վարդ այդ խոտ է, սուտ ասիր էյ մարդ։
N N 136 2 Վարդ չէ, խոտ է այդ, ստեցիր, ո՜վ մարդ։
N N 136, 1397 3 Թե խոտը վարդեն լավ կր զանազանես,