Այս էջը հաստատված է
Դ
- Դապռա, տապրա — անգամ
Ե
- Եազըճի—գրող, գրագիր
- Եալի—գետափ, ջրափ (ներկա դեպքում՝ Դոնի ափ)
- Եանկա — տիկին, տանտիկին
- Եաշ—ջահել, դեռահաս
- Եաշ-աղաներ — երիտասարդ աղաներ
- Եարտըմ — օգնություն, նաև՝ նեցուկ, հենարան
- Եափի – նոր, լավ, նաև` տուն,բնակարան
- Եութի, եութիւ–արդուկ
- Եումէտ, ումէտ — հույս, ակնկալություն
- Եումրուղ - բռունցք, կռուփ
- Եուվ, եուվը–գաղտնիք, թույլ կողմը
- Եուվաշ — հանգիստ, մեղմ
- Եփ, եփօր — երբ, երբ որ
- Եուք – բեռ
- Եօխ անել — ոչնչացնել, փչացնել
- Եօռըխլը–հարմար, պատշաճ
- Եօռուխ — կողմ
Զ
- Զայ–կորուստ, վնաս
- Զանցան—սովորություն
- Զավալ—խեղճ, ողորմելի
- Զէնիաթ—արհեստ, զբաղմունք
- Զէնկին—հարուստ
- Զէնկինութիւն-հարստություն
- Զէհիր—թույն
- Զէհիրլը—թունավոր
- Զէրէ—վասնզի, որովհետև
- Զէրտէ—մեղրախառն փլավ
- Զըթ—դժկամություն, հակառակ,
- սրտմտություն
- Զըխի–արագընթաց
- Զիան—վնաս, կորուստ, փչացում
- Զիաֆէթ—խնջույք, կոչունք
- Զիպիր-հափս—Սիբիր-բանտ
- Զրչել, զրջել—քանդել, կործանել
Է
- էզկի–նվագ, եղանակ
- էկէր—եթե
- էկլէնճէ—զվարճալիք, ժամանց
- էհթիաճ—կարիքավոր, մուրացկան
- էմճէ—հորեղբայր
- էնկ—ամենա...
- էնկ-թէօյֆէ—ամենաչքնաղ, ամենալավ, ամենահարմար
- էնկ-պանուկ—ամենաաշխատասեր
- էնկ-սիֆթէ—ի սկզբանե, ամենասկզբից
- էնկիւմէտլը—ամենահուսալի
- էնկ-օրթան—ամենամեջտեղը
- էշկեարէ—բացահայտ, ակնհայտ
- էռք—եռքոր, նաև վառվելը
- էսլի—հասակավոր, տարեց, ծեր
- էսպուքէթ—օծանելիք
- էվալլա—կեցցես, ապրես
- Էվէլքի—վաղեմի, հինավուրց
- էրէշմիշ ըլալ—կատակ անել, ծաղրել, զոռով մոտենալ
- էրթում - պատառ ըլալ—երդվել, ապաշխարել
- էրիկ—այր, ամուսին
- էրփէվարի—այրի
- էփպէյի—բավականին
- էօքէ, էօքա—բարկություն, հերս, ոխ
- էօքսիւզ, էքսիւզ—որբ
Ը
- Ըխտել—հաղթել
- Ըսլօվէն-գաղտագողի, զգուշությամբ, կամացուկ
Թ
- Թազիր—հանդիմանություն
- Թաթավ—անձրև