Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


1884



Մ Ա Ր Ի Ա Մ
Հեքիաթ



Հեքիաթ֊հեքիաթ պապըս,

Խաշխա քուռակ տակըս,
Էլլիմ էրթամ Էրևան

Չաքա-չուքա կերևան...


Տարեգիրք ասում են, որ «ի հնում»
Հեռու մեկ աշխարհք իշխան էր կենում,
Որ ուներ որդի և երկու աղջիկ։
Երկար վայելեց նա կյանք երջանիկ.
Ու երբ ծերութքը նորա մոտեցավ
Իր գանձն ու թագը բաժնել ցանկացավ,
Նա զավակներուն իր մոտ ժողովեց,
Եվ վերջին կամքը նա այսպես հայտնեց.
«Ուզում եմ, ասաց, իմ հարստությունն
Ու թագը թողնել ձեզ ժառանգություն.
Բայց կըղձամ, ուխտիս չի տըված վախճան,
Գիտնալ ձեր սիրույն դեպ ինձ աստիճան»։
Մեծ աղջիկն ասաց` «Հայր իմ պատվական,
Քեզ սիրում, պաշտում եմ ցայն աստիճան,
Որ պատրաստ եմ քեզ համար չամաչել,
Ու երկրորդ անգամ Քրիստոսին խաչել»։
«Շեն կենաս, դստրիկ», ասաց ծերունին,
Ու սիրով սեղմեց նորան իր սրտին։
Եվ որդին ասաց՝ «Հայր իմ պատվական,
Ես էլ սիրում եմ քեզ ցայն աստիճան,
Որ սիրույդ հանդեպ թագ, իշխանություն
Աչքիս մի չնչին բան են երևում.