Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թ Ա Զ Ի Ր



Անօր վարժատուն չի կընաց տըղան,
Կաղտուկէն մըտաւ տրացինին պահչան.
Աճափ մամային հրամանով չէ՞ր ատ,
Զէրէ նա օրթուն չի տոլից խրրատ։

Թախըլէն պակաս էկաւ վեց ռուպլին,
Տղին փախ-տվից քօվէն չօռպաճին,
Աճափ պապային հրամանով չէ՞ր ատ,
Զէրէ նա օրթուն չի տուից խրրատ։

Աս օխտնում ժումն է, վօր խեղճ Մոսկօֆին.
Մեր Պապուճանը կըխաղայ օյին.
Աճափ մեր հալխին հրամանով չէ՞ր ատ,
Զէրէ շալվէրին շի տուից խըրատ։

Պուլվառին մէչը կէնճ ախչիկները
Շամաթա կանին մութ գըշերները.
Աճափ մատամին հրամանով չէ՞ր ատ,
Զէրէ լիրփերուն հէչ չի տալ խըրատ։

Մեր կէնճ հարսերն ալ արիլ ին ատէթ
Ֆօլթա անելու օտար մարթոց հետ.
Աճափ պիանայի հրամանով չէ՞ ատ,
Վօր տէնքսըզներուն հէչ չի տալ խըրատ։

Փուփուլիկ հաքնօղ տուսեցի մարթիք
Պէթէր սիրիլ ին խալ, սըկիհ, ախչիկ.
Աճափ <սի>նոտին հրամանով չէ՞ ատ,
Վօր անխըրատին հէչ չի տալ խըրատ։