Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՚ւֆ, լեզուդ չորանա:


— Չէ՛, բաս մնալու է, էսօր կենդանի են բերել, վաղը կամ մյուս օրն էլ աստուծո կարող զորությամբ կամ գլուխը կբերեն, կամ փորը ծխով լցված։


Մարիամ բաջին, որպեսգի չլսի յուր ամուսնու կսկծալի խոսքերը, հեռացավ սենյակի մյուս անկյունը ու այնտեղ սկսեց յուր հագուստը կարգի բերել։


— Հրես ասում եմ, աստուծով մի օր կլինի ու դու էլ կտեսնես,— շարունակեց Հայրապետը, կարծես, դիտմամբ, որ ավելի ու ավելի վշտացնի Մարիամ բաջու սիրտը։— Այն օրից, երբ ընկերացել է լրբերի, գողերի, հարբեցողների, թուղթ խաղացողների, պապիրոս քաշողների հետ, էլ ես նրանից ձեռք եմ քաշել, ասել եմ, «հե՛չ դահի բունան օղուլ չխմազ»: Իմացա՞ր։ Հիմա նրա ավետարանը կարդացված է: Թող սատկի ու շների կերակուր դառնա էլի, փիե՛։ Չէ, չեմ ուզում, չեմ ուզում ջանըմ, գյոզում էնենց տղին, որ գիշերվա կիսին տնից փախչում է ու մտնում գինետուն մոր կաթը կտրածների հետ լակում, կռվում ու շան պես էնքան թակվում, ջարդ ու փշուր լինում, որ փալասով են տուն բերում։ Տա՛ր, տա՛ր քեզ լինի, խերը տեսնես, ես նրանից ձեռ եմ քաշել, յախաս թափ եմ տալիս։ Հայրապետը այս ասելով երկու ձեռներով բռնեց յուր արխալուղի օձիքից և թափահարեց։


— Հրես ասում եմ, հենց որ աչքերը բաց արավ, ուշքի եկավ, ասա նրան, որ էլ աչքիս չերևա։ Թող դուրս գա, կորչի որտեղ որ ուզում է, ես նրա հետ էլ բան չունիմ: Հասկանո՞ւմ ես։ Ես նրա հայրը չեմ, իմացա՞ր, ես կում ծախող Հայրապետս, էլ օրես դեն նրա հայրը չեմ, պրծավ գնա'ց։ Հրես ես էլ կգնամ Ե'Քոնդուստոր, սեքլադարին կասեմ, որ նրա անունը դավթարից հանի դուրս։ Հետո կգամ նաչալնիկի մոտ ու ամեն բան նրան մին֊մին նաղլ կանեմ, էսպես, էսպես, Սեյրանը տղաս չէ, վասսալա'մ, շյուդ թամամ…


— Պրծավ գնաաց, իմ բանս էլ դրստվեց, յարիս էլ