Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասա՞ամ,— հարցրեց Շըպպանիկը, խորամանկորեն նայելով Սանամի երեսին։

— Ասա՛, ասա՛։

— Հի՞նչ կտաս։

— Ինչ որ խոստացել եմ։

— Ալի նա՛։

— Ո՞վ։

— Հայալու, աբըռռլու, Գյուլնազի աղջիկ...

— Սուսա՞նը,— ընդհատեց Սանամը։

— Հա՛, հանց Սուսանը։

— Հանաքներդ մի կողմ դիր, օղորմի հորդ, հանաքի Ժամանակ չէ, Շըպպանիկ, ասա, տեսնեմ, ո՞վ է գոված աղջիկդ։

— Հանաք չամ անըմ, մինիկ տղիդ արևը վկա։

— Խելքդ տեղը չի, Շըպպանիկ։

— Քալաֆիդ ճոնդը կորցուրալ ես, պան ամ ասըմ, դու հանց էշըդ ես քշում։ Իմ խելքս գլխմըս ա։ Չիմ մացա, չիմին հարց ու փորձ արի, սուտ, սուտ, լափ սուտ։

— Սուտս ո՞րն է, սաղ քաղաքն է խոսում։

— Բարըբադ իլի մեր քաղաքը, հինչպես քի հանց բարըբադ ա իլիմ։ Հախ միայն տերը քանդի դյուշմանի տունը, որ խեղճ աղջկան անըմը նահախտան կոտրալ ա։

— Ո՞վ է դուշմանը։

— Կուժ ծախողի տղան, ան մին վիժա բոյի տեր մեռածը։ Սեյրանը, Սեյրանը, Սեյրանը։ Ան դալուն տափին կպած Սեյրանն ա նահախ տեղան չով արալ սաղ քաղաքում, քիի «Բարխուդարի աղջիկը իմ հարսնացուս ա, աթանց ա, անանց ա, ֆլան ա, բեշմաքան ա»։

— Նահախս ո՞րն է։ Սուսանը Սեյրանի հարսնացուն է։ Ասում են մի մատ երեխերք են եղել, որ ծնողները նշանել են։

— Դե, հենց պանն ալ տա յա ալի։ Հենց Սեյրանի ցավն ալ տա յա, քիի առաջ բեշիգքյարթմանա ան արալ, հիմի չան տաամ, պրծավ քինաաց։

— Պատճառն ի՞նչ է, որ հիմա չեն տալիս։

— Հի՞նչ պիտի իլի։ Սարաբը նա յա, քի Հայրապետի