Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տես ես հինչպես կկապեմ յա Քյանդյուկ֊Մանանի, յա Թուխիկ֊Մուխիկի, սաղ քաղաքի բերանը։ Չիմի, չիմի ռեխը կցեխամ, դու բանիդ կաց։ Ինձ ճընանչըմ ես քի, փառք ասսու, Շամախին մին ղազան ա, ես ալ շիրեփ, խառնի հա խառնի։

— Շըպպանիկ, ես շատ եմ վախենում, որ մեր իստակ անունը...

— Հյունչրու ասօր Շըպպանիկի ցեքով փիս բան չի եկալ, ումուդ ամ, որ օրաս դանն ալ չի կյալ։ Սաչ ամ աղարթմիջ արալ աթանց բաներըմ, դյու ինձ մին ցեքով ես փռնալ հի՞նչ ա։ Ալ չաթուն մի երկարացնիլ, ես հինչ քի ասմամ, ինձի լիսի, ետով թող մեղքը իմ վիզիս մնա։

— Շըպպանիկ, բա Ռուստա՞մը։

— Հը՞մ։

— Կրակի կտոր է, որ իմանաա, օօ՛օ, թիքա-թիքա կանի մեզ։

— Այ ես նրա կրակի կտոր բոյին մեռնամ, հալլա։ Ախչի, ախչի, նա հի՞նչ ա մանըմ օխտը սարի ետըմը, քի իստեղ Սեյրանի պես հեյվարաները հի՛նչ ան խոսըմ յուրան հարսնացվի վրա։ Մին ալ, քի ախըր հանց ասըմանք, քի սաղ քաղաքն ա իմանըմ, սաղ քաղաքն ա իմանըմ»։ Հո՞վ ա ասըմ։ Ես ասքան շուռ ամ կյամ, իսկի մին տեղ չի լիսեցի Սուսանի անըմը։ Մինիկ Քյանդյուկ-Մանանը, Թուխիկ-Մուխիկներն ան խոսըմ, մին ալ մին քանի հայվարաներ, ալ հո՞վ ա խոսըմ։

— Ես ի՛նչ գիտեմ, ոչինչ չեմ հասկանում, ես թավաքալի կնիկ եմ։ Շըպպանիկ, դու քո աստվածը, իմացիր, որ հոգի ունես ահեղ դատաստանի առաջ տալու։

— Թող Շըպպանիկի հոգին քառասուն հազար սատանաների փայ իլի, եթե նա քեզ մուխանաթություն ա ուզում անի։

— Թող լինի։

— Հառուր հզար սատանի գլուխ կըճըճեխամ, չամ թողնիլ, քի ձեր մատը փուշ մտնի։ Թե, վեր կաց մին քիչ մրաբա բեր, որ բերանս քաղցրացունամ, ետով քինամ, բանը վերջացունամ ։