Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երեխան հրեշտակի պես անմեղ է,— ասաց Գյոէլնաղր, ուրախությունից դողալով։

— Բարխուդարը քեզանից լավ էր իմանում, որ անմեղ է, թող մարդկանց լեզուները չորանան։ Օրես դեն էլ ես պարզերես եմ աշխարհում,— բացականչեց Բարխուդարը և սկսեց ծխախոտի չոր տերեները ափերի մեջ տրորել, որ չիբուխը նորից լեցնի։


— Կուժ ծախողանց Սեյրանի բիբիկը ջուր իլի, թո՛ղ հի- մի դյոլշմանները ճաքեն, տրաքեն,— բղավեց Շրպպանիկը, կրծքին երկու ձեռներով խփելով։ — Դեհ, Օը պպանիկ, գնանք,— հրավիրեց Գյուլնազը։ — Քինա նք, քինանք, հա նց աս մընութիս քինանք, խնամիանք քեղ ան սպասըմ։ Գյուլնազն անցավ մյուս սենյակը, հադուստր փոխեց և Շըպպանիկի հետ շտապով գնաց Սանամանց տուն։ Բարխուդարը մնաց միայնակ։ Նա մոտեցավ մյուս սեն¬ յակի դռներին, բաց արավ, նայեց ներս և կրկին փակեց։ Հե¬ տո նա հետ դարձավ, արխալուղի թևի ժիջից դուրս հանեց մի բավական երկայն պարան, որը շատ սապոնված լինելուց փայլում էր։ Հետո գդակը գլխից վերցրեց, դրավ մի կողմ և պարանը ձգեց հատակի վրա յուր ոտների տակ։ Նայելով աջ ու ձախ, Բարխուդարը չոքեց պարանի առաջ, երեսը դեպի արևելք, ձեռները խաչաձև դարսեց կրծքին և, գլուխը քիչ թեքելով դեպի աջ ուսը, աչքերը հառեց սենյակի առաստա¬ ղին։ Նա աղոթում էր։— ((Տեր, ամենակարող աստված, տեր ամենակարող աստված, շնորհակալ եմ, հազար անգամ շնոր¬ հակալ եմ, որ գու քո կարող զորությունով ազատեցիր ինձ էս չար մտքից։ Փառք քեզ, մեծ է քո զորությունը։ Դու չթո¬ ղիր, որ իմ մեղավոր հոգին սատանաների բաժին լինի։ Բաշ¬ խիր, տեր աստված, բաշխիր, չար սաթայելը ինձ մոլորեց- րել էր, աչքերս սևացրել էր, ես քեզ մոռացել էի։ Երեխաս անմեղ էր, անմեղ էր, ես էլ հավատում էի մտքումս, բայց էլի չարը ինձ մի քանի սհաթ համբերությունից հանեց, մո¬ լորեցրեց։ Ումուդ եմ, ողորմած աստված, որ հիմա կբաշխես, մեղա եմ դալիս, առաջիդ չոքած աղոթք եմ անում, ոտներդ լիզում եմ»։ 168