բարևիր Բարխուդարին ու ասա, որ ես էլի նրան բարեկամս եմ համարում:
— Սմբատիս արևը վկա, որ հենք ինքն էլ ձեր ֆիքրն է քաշում։ Վերջին ժամանակները խեղճ մարդը ձեր հոգսից ոտքի վրա չորացել է։
— Իմանում եմ, իմանում եմ, ինչպես չէ, օօ՛օ, Բարխուդարին ես լավ եմ ճանաչում, նրա սիրտը շատ բարի է: Տեսնում ե՞ս, Մարիամ կնիկ, ես քեզ ասում էի, որ նա կակուղ մարդ է, հենց դու հակառակվում էիր, թե չէ, չէ, չէ։
Հայրապետն ոգևորվեց։
— Գյուլնազ ջան, ասա Բարխուդարին, որ հենց էգուց մեր տուն շնորհ բերի։ Թող գա, որ մեր հին մեղքերը քավենք։
— Յուրաբ, աստված, էս մարդի խելքը ինչո՞ւ քամուն տվիր,— կրկին մեջ մտավ Մարիամ բաջին, երեսը դեպի առաստաղը դարձնելով:
— Յաղի է գլխիս էլի, յաղի. մին էս լեզուդ ներս քաշես, այ իժ օձի զավակ. մեղա քեզ, սատանան ասում է, ոտներիդ տակը գցիր ու շանսատակ արա էլի։
— Թեկուզ մորթես, էլի սուս չեմ անելու։
— Լեզուդ տակռիկից կհանեմ։
— Հանի՛ր, բայց քանի որ բերանումս է, խոսելու եմ։ Բաս ես սուս անեմ, էլ ով պիտի խոսի, այ մարդ, հը՞մ։ Տունս քանդեցին, բալիս չոլերը գցեցին, ավարա արին վաթանից, մեզ էլ էս օրին հասցրին։ Հիմա չարշով է գցել ու եկել գլխներիս, կեղծավորություն է անում, բաս ես սուս անե՞մ։ Չէ, ես էդպես բարեկամներին չեմ ուզում։ Գնա՛, գնա ինքդ էլի առաջվա պես Բարխուդարի ոտները ջուր արա ու խմիր։ Գնա, էլի մի բաժակ արաղով խաբվիր։ Ինչ ուզում ես արա, ես երես չեմ դարձնիլ նրանց, թե որ վզիցս էլ քաշեն։
Մարիամ բաջու դառն ու կծու խոսքերն այս անգամ Հայրապետին բոլորովին համբերությունից հանեցին։ Նա փափախը գլխից վերցրեց, մի կողմ դրավ, վեր կացավ կանգնեց, սփրթնեց, կապտեց, ատամները կրճտեց և, բռունցքները սեղմելով, ուզում էր հարձակվել կնոջ վրա, բայց այդ վայրկյանին մի դեպք պատահեց։ Քամին կատաղի