Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այ ղոչաղ, լավ ճառ ասել գիտես հա՛ա, բարեկամ,— բացականչեց միրքավորը։

Ռուստամն յուր աչքերը չէր հեռացնում Սեյրանի երեսից։

Սեյրանը շարունակեց։

— Աղա թամադա, ինչպես հրամայիցիր, ես էլ խնդրում եմ աստծուց, որ նա Ռուստամին պարգևի մի լավ ղոչաղ տղա զավակ։ Մաղթում եմ, որ այդ տղան լինի յուր նման շնորհքով, աշխատող և… քաջ…

— Ամեն, ամեն, տեր աստված,— կրկին բացականչեցին Շամախուց նոր եկածները։

— Վարդապետի լեզու ունի,— մեջ մտավ անմորուս առևտրականը,որ ամենից քիչ էր խոսում։

— Սարգիս վարպետի աշակերտ կասեն դրան հա, լավ ճանաչեցեք,— ավելացրեց միրքավոր երիտասարդը։— Հըմ, Սեյրան, էլ ասելիք ունի՞ս, ասա։

Սեյրանը շրթունքները կրծոտեց և ձեռը ավելի ամուր սեղմեց դաշույնի կոթին։ Ռուստամի զննող հայացքը բևեռված էր նրա վրա։

— Տա աստված, որ Ռուստամի տղան աչքունքով էլ,երեսով էլ իրան պես լինի, որովհետև…

— Հը՛մ,— բացականչեց անհամբերությամբ միրքավորը։

— Հը՛մ,— արտասանեց անգիտակցաբար Ռուստամը։

— Որովհետև… որովհետև… նահլաթ քեզ չար սատանա։

— Որովհետև գինին շատ զոռ է անում գլխիդ,–միջամտեց կրկին անմիրուք առևտրականը։

— Թողեք, թողեք, վերջացնի,— հրամայեց միրքավորը։

— Որովհետև ես գիտեմ, որ Ռուստամի տղան, հաստատ գիտեմ, որ նա… նահլաթ չար սատանին։

— Հը՛մ,— շեշտեց միրքավորը։

— Հը՛մ,— կրկին արտասանեց Ռուստամը։

— Կարճ կապիր,— ավելացրեց միրքավորը։

— Որ Ռուստամի տղան կամ աղջիկը (այդ աստված է իմանում), որ պիտի շուտով ծնվի…

— Չէ՛, շատ է երկարացնում։

— Որ պիտի շուտով ծնվի, չէ թե իրան՝ Ռուստամին