կարծահահս հարվածի մասին, որ նրան թավալեց գետնին։
— Գլուխս ցավում է,— արտասանեց նա նվաղած ձայնով։
Գիժ֊Դանելը խեթ֊խեթ նայեց նրա երեսին, և հանկարծ սովորական բարկությունը փոխվեց մի անսովոր մեղմության։
— Մանիշա՜կս, Մանիժշա՜կս,— գոչեց նա,— լավ միտս է, նա էլ չէր խոսում, չվերկացավ։ Դու վերկաց, ես քեզ կօդնեմ։
Նա բռնեց Սոնայի բազուկներից և ոտքի կանգնեցրեց, հետաքրքրությամբ նայելով նրա աչքերին, հասակին մաղերին։ Հետո Նայելով իր չորս կողմը, այնպես որ, կարծես, վախենում էր տեսնեն, համբուրեց Սոնայի ճակատը, գրկեց նրան և բարձրացրեց։
— Է՜յ, լակոտներ, եկե՛ք, ցույց տվեք Մանիշակիս տունը, ես ասլան Դանելն եմ, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ։
Ուրիշ ժամանակ Դանելի այս սովորական սպառնալիքը կստիպեր փոքրիկներին անհետանալ։ Այս անգամ, տեսնելով, որ նա հայրական խնամքով գրկեց ընկերուհուն, սիրտ առան, և առաջ գալով, ցույց տվին Սոնայի բնակարանը։
Փողոցի միջին մասում, երկու փոքրիկ տների մեջտեղ, երևում էր տասը քայլ երկայնությամբ մի պատ, որ կազմըված էր միմյանց վրա առանց շաղախի դարսած քարերից։ Երկու հնամաշ տախտակներ, իրարու հետ բևեռված, ծառայում էին դռան փոխարեն։
Գիժ-Դանելը, Սոնային գրկած, մտավ մի կեղտոտ բակ, որի խորքում գտնվում էր Սոնայի բնակարանը, գյուղական խրճիթի պես մի բան։ Նա զգուշաբար բեռը դրեց խրճիթի դոների առջև և, դառնալով մանուկներին, հարցրեց․
— Այս երեխան մայր ունի ՞։
— Մայր էլ ունի, հայր էր։
— Հաա՞։ Մանիշակս մայր չուներ, մազերը այսպես էին, ճակատն էլ աչքերն էլ։ Է՜յ, լակոտներ, այստեղից չհեռանաք մինչև նրա մոր դալը. իմացան՞ք, պատառ֊պատառ կանեմ, հում-հում կուտեմ։