Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարիա բաջին, աջ ձեռի մատներ ծռելով, դրավ ծնոտի վրա, իսկ ցուցամատով ծածկելով բերանը, խորը մտածողության մեջ ընկավ։

«Չէ, չէ, բաս նոխուդը է, ասաց նա ինքնիրան, ճեռը ծնոտից հեռացնելով։ Մի֊չոըս, երկու-չորս, երեք֊չորս, չորս-չորս։ Դա էլ հինդ-չորս, դա էլ մին թաք։ Դրուստ տասը֊չորսը, մին թաք։ Պակաս չի, մեկ էլ բաց անեմ»։

Նա կրկին խառնեց սիսեռները և կրկին միևնույն տեսակ բաժանեց։

«Փիեե, էլի բեբեգ դուրս եկածը պըպզեց երեխիս առաջ», ասաց Մարիամ բաջին և սկսեց երրորդ անգամ բանալ։ Հետո նա չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, վերջապես, մինչև տասնուհինգ անգամ բաժանեց և բաց արավ։ Վերջապես, Մարիամ բաջին հոգնեց, ինքն իրան բարկացավ և սիսեռները հավաքեց։ «Անտեր մնաս, այ նոխուդ, մի խեր խաբար չես ասում, կորբվղ՛ի», ասաց, արագությամբ մի կողմ շպրտելով սիսեռների կապոցը, և կարը վերցրեց։ Այդ ժամանակ հանկարծ նա լսեց մի բարձրաձայն աղաղակ, որից հետո իսկույն մի գլխաբաց երիտասարդ, գդակը ձեռում բռնած, ներս թռավ։


— Նամարդներ, ինձ մենակ եք տեսե՞լ, սպասեցե՛ք, ես ձեր գլխին մի օյին բերեմ, որ ճանաչեք, թե ես ո՞վ եմ, գոռում էր երիտասարդը, վազելով բակի մյուս կողմը, ուր խոհանոցն էր գտնվում։

Մարիամ բաջին հայացքը ձգելով երիտասարդի վրա, սարսափեց և տեղն ու տեղը անշարժ մնաց։ Նրա ձեռները թուլացան, և կարն ընկավ գետնին։

— Սերյան, Սեյրան, էլի ո՞ւմի հետ, էլի ո՞ւմի հետ,— աղաղակեց նա, ուշքի գալով և տեղից վեր թռչելով։ Բայց Սեյրանը չէր լսում։ Նա վազեց խոհանոց, մի երկայն կարմրագույն փայտ վերցրեց, մի վայրկյանում չուխան հանեց, փաթաթեց ձախ թևին և թռավ փողոց։ Մարիամ բաջին հետևեց նրան։ Փողոցում սպասում էին երկու առողջակազմ