Նախ՝ ինձ զարմացնում է դրամայի այդ տեսակ մի տարօրինակ կլասիֆիկացիա։ Ոչ մի լուրջ եվրոպական քննադատ դեռ այդ տեսակ մաթեմատիկական բաժանումներ չէ արել ո՛չ դրամայի և ո՛չ առհասարակ գեղարվեստական գրականության մասին։
Գեղարվեստական գրականության քննադատությունը պետք է հիմնվի դրվածքի ներքին բովանդակության վրա։ Հնարել բաժանումներ, դնել գրականությունը մի նեղ շրջանակի մեջ և ասել, թե նա պետք է անպատճառ սահմանափակվի այդ շրջանակով, կնշանակե շատ թյուր հասկացողություն ունենալ նրա մասին։
Ուրեմն այդ բաժանումները Արծրունու հնարած նոր մեթոդն է։ Այժմ տեսնենք, թե այդ մեթոդը որքան է դիմանում կրիտիկայի։ Արծրունու հնարած բոլոր երեք տեսակների դրաման կամ գրականությունը կարելի է ամփոփել մեկ տեսակի մեջ։ Առաջին՝ ոչ մի գեղարվեստական գրված կյանքի ֆոտոգրաֆիկական ճշտությամբ չէ բավականանում։ Եթե գեղարվեստը լիներ կյանքի ճիշտ ֆոտոգրաֆիա, նույն ինքը ֆոտոգրաֆիան կարող էր փոխարինել գեղեցիկ նկարչությանը, և այսօր մի վատ լուսանկարչի հանած լուսանկարը կարող էր բարձր դասվել Ռափայելի, Միքել-Անջելոյի, Ռեմբրանդտի և Ոուբենսի նկարներից։ Եթե գրականությունը լիներ կյանքի ճիշտ ֆոտոգրաֆիական պատկեր, այն ժամանակ դատարաններում տեղի ունեցած քրեական դատերի ճշգրիտ, ստենոդրաֆիական արձանագրությունները կլինեին դրամա, վեպ, ողբերգություն, այն ժամանակ ոչ մի գրականություն հարկավոր չէր լինի, այլ միայն բավական էր տպագրել այդ արձանագրությունները, և ահա ձեզ գրականություն։ բայց այդդպես չէ. ինչպես ֆոտոգրաֆիան գեղարվեստ չէ, նույնպես և դատաստանական արձանագրությունները գրականություն շեն։
Այսպիսով տեսնո՞ւմ եք, պ. Արծրունի, որ ձեր դրամայի բաժանման առաջին «տեսակը», ինքնըստինքյան, ոչնչանում է։ Այսինքն՝ չկա և չի կարող լինել «ֆոտոգրաֆիական ճրշտություն ունեցող պատկերներ ներկայացնող պիեսներ», ինչպես դուք վճռողապես, առանց բացատրության, ասում եք և