Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գաշով «երրորդ տեսակին», այսինքն՝ գրվածքներին կամ դրամաներին, որոնք «բողոքում են հասարակական կյանքի կամ օրենսդրության թերությունների դեմ», այդ ինքնըստինքյան մի ավելորդ բաժանումն է։ Եթե մի հեղինակ կյանքը կամենում է ներկայացնել «այնպես, ինչպես պետք է լինի», ասել է՝ նա բողոքում է հին կյանքի թերությունների դեմ, ասել է՝ նա ինքնըստինքյան տենդենցիոզ հեղինակ է։ Իսկ ոչ մի տենդենցիոզ դրվածք չի կարող գեղարվեստական համարվել, եթե նա հիմնված չէ ռեալականության վրա։ Այստեղիդ պարզ է, որ Արծրունո կլասիֆիկացիան սխալ է, ինքնահնար է և ոչինչ միտք չունի, ուրեմն և կոպեկի արժեք չանի։ Հետևաբար, նրա քննադատության սկզբունքներից մեկը, հիմունքներից ամենագլխավորը, ինքնըստինքյան օդն է ցնդում և անհետանում։

Այդպիսի բաժանումներ անել և մի դրվածքի մեջ նրանից մեկին կամ մյուսին նմանություն չգտնելով պախարակել, ինչպես ամփոփում է Արծրունին իր «Իշխանուհու» վերաբերմամբ, կնշանակե չհասկանալ կրիտիկա ասած բանը։ Նախքան կրիտիկոս լինելը, պետք է հասկանալ ինչ է իսկապես գեղարվեստական գրականությունը, Իսկ թե ի՞նչ է նա, այդ հարցին ես կպատասխանեմ ֆրանսիական ժամանակակից երևելի փիլիսոփա-քննագատ Տենի գեղեցիկ խոսքերով։

«Գեղարվեստական գրվածքի նպատակն է, արտահայտել մի որևէ էական կամ ամենից ավելի աչքի ընկնող բնավորություն, հետևաբար մի որևէ գերազանցող իգետ, ավելի պարզ և ավելի լիտկատար, քան թե նա իսկապես երևում է իրական առարկաների մեջ»:

Հենց այս գեղեցիկ բացատրության հետ անծանոթ լինելն է, որ Արծրունուն գցել է մի խոշոր սխալի մեջ, այն է, որ նա իմ Միքայել Բեգմուրյանի տիպը համարում է հրեշ։ նախ և առաջ, եթե ես Բեգմուրյանին դուրս բերեի ընտանեկան կյանքի դավաճանության մի լխԱկտտար հրեշ այդ էք կարելի էր հասկանալի դարձնել, եթե հրեշ բառը ընդունենք ծայրահեղություն ասած բառի տեղ։ Ես կվերցնեմ հենց Արծրունուըբերած օրինսղկներր։ Մի՞թե թեթևամտության հրեշ, այսինքն՝ ծայրահեղություն չէ՞ Դոդեի Տարտարենր, մի՞թե մի հարավային ֆրանսիայի, եթե վերցնենք առանձին անհատներին, իսկապես