ները», ուստի և գիտեն ըստ արժանվույն գնահատել դեպի իրանց ուղղված թե՛ հայհոյանքները և թե՛ գովասանքները։ Գովասանքները անկասկած նոքա պիտի ընդունեն չափավոր կերպով, իսկ անպայման հայհոյանքների վերաբերմամբ շատ֊ շատ ներողամտաբար ժպտան, կամ անուշադիր թողնեն, իբրև չնչին կրքերի արտադրություն։ Սակայն հարցը այս չէ:—Այս- պես կարող են վարվել այն հեղինակները, որոնք, ինչպես ասացինք, իրանց աշխատությունների առաջին քննադատ- ներն իրանք են։ Բայց կան այնպիսիները, որոնց համար վնա¬ սակար ազդեցություն ունե մեր ապականված մատենախոսու¬ թյունը։ Կան անքանքար միամիտներ, որոնց խելքից հանում են չափազանց գովասանքները, շեղում են իրանց ուղիղ ճանապարհից և զոռով դնում են այն ճանապարհի վերա, որը նոցա համար չէ ստեղծված։ Կան և այնպիսիները, որոնք գուցե զուրկ չեն քանքարից, գուցե հեղինակ լինելու արժանապատվություն ունեն, բայց իրանց թույլ բնավորությամբ անմիջապես ենթարկվում են անարդար և անկոչ դատապետների «մեզ հաղորդում են» և «մեզ գրում են»-ների շռայլ գովասանքներին կամ վայրիվերո հայհոյանքների սպանիչ ազդեցության։ Երկու դեպքում ևս մեր գրականությունն է տուժում, երկու դեպքում ևս նա է խոչընդոտների հանդիպում յուր զարգացման շավղում։ Այդ մեկ։ Երկրորդ, նույն լրագրական անտեղի հայհոյանքների և անտեղի գովասանքների շնորհիվ փչանում է, այլանդակվում է և ընթերցող ամբոխի ճաշակը, այն ամբոխի, որ սեփական խելքով դատելու պատրաստություն չունե, որ լրագրության ասածները, այսպես ասած, հալած յուղի տեղ է խմում, ուստի և երբեք չէ կարողանում արժանին անարժանից ջոկել և այնպես գնահատել։ Այդ է պատճառը, այո՛, մեր լրագիրներն են պատճառը, որ այսօր նույն այդ ամբոխը շատ անգամ հետզհետե մեզանում ավելի ու ա- վելի զորանող տպագրական անբարոյականությունը վեր է դասում իսկական գրականությունից և իսկական պարբերական մամուլից։
Այդ մի ցավալի իրողություն է, մի տխուր երևույթ է, որին վերջ դնելու միջոցները ավելի քան ցանկալի են ներկայումս։ Վերջ դնել ասելով, մենք, իհարկե, չենք ուզում պնդել,
50