Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես հաղորդում է տեղային «Օդեսսկիյ Վհստնիկ» լրագիրը, շատ քիչ հասարակություն է ներկա եղել, այն էլ մեծ մասամբ հայեր և հույներ։ Պատճառը այն է, որ Ադամյանը Շդեսա մտել է առանց ռեկլամների, ինչպես սովորաբար անում են հայտնի և նույնիսկ անհայտ դերասանները։ «Բայց, — ասում է հիշյալ ռուս լրաոիրո,— դերասանի բեմի վրա երևալը և մի քանի խոսք արտասանելը բավական էր, որ հասարակությունը ա- ռանց բացառության համոզվեր, թե նորա առջևը կանգնած է ո՛չ մի ծաղրելի դերակատար, որ աննպատակ և անիմաստ կերպով հոշոտում է հանդիսականի ջղերը, այլ մի մեծ ար- տիստ, գեղարվեստի մի քուրմ, այս բառի լիակատար նշանա- կությամբ»։ Եվ շարունակելով երկար գովաբանել Ադամյան- Համլետին, նույն լրագիրը, ի միջի այլոց, ասում է' «ոչ Սալ- վինի, ոչ Ռոսսի, ոչ Պոսարտ և Բարնա և ոչ մեկը ուրիշ հռչա- կավոր դերասաններից, որ այցելել են Օդեսան, չէ ցույց տվել մեզ մի այնպիսի գեղարվեստորեն կատարելագործված Համ- լետ, որպես Ադամյանը))։ Նույն գովասանքով խոսում է մի ուրիշ լրագիր' «Նովորոսսիյսկիյ Տելեգրաֆ))֊ը Ադամյանի առաջին ներկայացման մասին։ «Համլետ»-ի մեջ ռուս լրա- գիրները մի առանձին գովասանքով են խոսում մանավանդ այն տեսարանի մասին, երբ Ադամյանը բոլորովին իրավացի կերպով դաշույնը ձեռին դուրս է գալիս և արտասանում է հռչակավոր «Լինել թե չլինել» մենախոսությունը։ Երրորդ ներկայացման նա խաղացել է «Օթելլո», և այս անգամ, լրագիրների ասելով թատրոնը լիքն է եղել հանդի- սականներով, որ Ադամյանին ընդունել են բուռն ծափահարու- թյուններով և անթիվ անգամ դուրս են հրավիրել խաղից հե- տո։ «Խաղալով մեզ համար անհասկանալի հայոց լեզվով,— ասում է «Օդեսսկիյ Վեստնիկ»-ը, — դերասանը այսուամե- նայնիվ ամբողջ հասարակության ուշ ու միտքը լարել էր դեպի ինքը։ Բոլորը, առանց խոսքերը իմանալու, հասկանում էին նորան։ Նորա ձայնի դյութիչ հնչյունները, դեմքի հարուստ շարժողությունը, ներքին, անկեղծ զգացմանց առատությու- նը, ստեղծագործական խաղը ավելորդ էին դարձնում լեզու իմանալը»։ Նույն դերի մասին «Նովոր. Տելեգր.»-ը ավելի հիացմամբ է խոսում, Ադամյանին համարելով Սալվինիի Հետ