այնչափ խոր տպավորություն, որքան վեպերի ընթերցանությունը, որովհետև կազմողները հարկադրված են երկերի գեղտրվեստական նրբությունները դուրս շպրտել և պահել միայն կեղևը։
Մի կողմ թողնելով Շեքսպիրին, որ ամեն համեմատությունից բարձր է, եթե վերցնենք սովորական դրամատուրգներին, կտեսնենք, որ նրանցից շատ և շատ քչերն են գրականական տեսակետից դիմանում կրիտիկայի։ Այս կողմից Օստրովսկին հազվագյուտ դրամատուրգներից մեկն է։ Նախքան բեմական գրող լինելը, նա գրականական հեղինակ է։ Ճշմարիտ է, նրա երկերի մեջ չկան հոգեբանական նրբություններ, բայց և չկան խոշոր գրականական թերություններ։ Օստրովսկին կարդացվում է հաճույքսվ, իսկ ոչ ամեն մի դրամատուրգի կարելի է կարդալ և հաճույք զգալ․ մեծամասնությունը միայն բեմից է ազդում։ Գուցե այս է պատճառը, որ մի քանի կրիտիկոսներ Օստրովսկու համար ասում են, թե բեմը լավ չէր ուսումնասիրել։ Եվ իրավ, եթե Օստրովսկին կամենար իրեն կաշկանդել բեմի շաբլոնով, նրա շատ պիեսների գործողություններն այնքան ձգձգված չէին լինի։ Այնինչ, նա, կամենալով մնալ գրականական մարդ, աշխատել է իր պիեսները կարելույն չափ քիչ վնասել գրականական տեսակետից, ուրեմն և մասամբ արհամարհել է բեմի՝ պահանջները։ Ահա ինչու կան տեսարաններ նրա պիեսների մեջ, որ կարդացվում են հաճույքով, բայց բեմից լսվում են տհաճությամբ։
Սակայն Օստրովսկին այժմ բավական հնացել է, որովհետև բավական կերպարանափոխվել է այն աշխարհը, որ նա պատկերացրել է իր երկերի մեջ։ Եթե նա լիներ խոշոր տաղանդ, հարկավ, կստեղծեր տիպեր, որոնք երբեք չէին հնանալ։ Գլխավորն այն շրջանս չէ, որից այս կամ այն հեղինակը վերցնում է գործող անձանց, այլ հեղինակի ուժը տիպեր ընդհանրացնելում։ Շրջանը կարող է արտաքուստ փոխվել, կյանքի պայմանները կարող են հեղաշրջվել, բայց մարդ մնում է մարդ իր արմատական հատկանիշներով։ Հեղինակի մեղքն է, եթե, հափշտակվելով անցողիկով, չի կարողացել պատկերացնել մարդուն այնպիսի հատկանիշներով, որոնք