տալիս մեզ հուսալու, որ ժամանակով պ. Աբելյանը շատ աջող կկատարե կլասիկ դրամատիկ դերեր, որոնց համար այժմ չունինք ուրիշ դերասաններ։
Շմագայի դերը կատարում էր պ. Արաքսյանը։ Ուրախ ենք, որ վերջապես այս դերասանին ևս տեսանք իր ամպլուայում, ուրեմն առիթ ունինք նրա մասին մի քանի խոսք ասելու ընդհանրապես։
Նկատենք, նախ և առաջ, որ պ. Արաքսյանը վերքին ժամանակ ցանկալի առաջադիմություն է արել։ Նա թողել է առաջվա շարժը, մշակել է իր ձևերը, հարստացրել է միմիկը։ Իր կատարած դերին ինքնուրույն բնավորություն տալում նա պ․ Աբելյանից պակաս չԷ։ Իսկ գրիմ շինելում նա պ. Աբելկանին համարյա մրցակից է։ Առհասարակ այս երկու դերասանները հետևում են ռուսաց ամենաընտիր շկոլային։ Եթե պ․ Արաքսյանի ձևերի մեջ տակավին կան թերություններ, եթե երբեմն-երբեմն նա դարձյալ դիմում է նախկին շարժին, կարծում ենք, այս ժամանակի խնդիր է։ Գլխավորն այն է, որ նա ունի բեմական ձիրք, հոտառություն, կյանքը դիտելու ու կյանքի մեջ տիպեր ուսումնասիրելու շնորհք։ Մնում է, որ նա շարունակի աշխատել։ Նրա ձիրքը դեռ ընդունակ է ընդարձակվելու և մշակվելու։ Ժամանակով նա կարող է շատ խոշոր կոմիկական դերեր կատարել։
Ինքննահավանությունը մեր դերասանների կախաղանն է։ Այսօր ունինք մի քանի դերասաններ, որոնք, շլացած անճաշակ մարդկանց շռայլ գովասանքներից, իրանց մի-մի Պոսարտ կամ Բառնայլ են համարում և կարծում են, թե կարող են օթելլոներ, արքա լիրեր և ակոստաներ կուլ տալ անվնաս։ Բայց, դժբախտաբար, մնում է կոկորդներում։ Այսօր այդ դերասանների չափավոր ձիրքերը սառել ու քարացել են, իսկ ձիրք չունեցողները դարձել են ողորմելի էակներ…
Մենք համոզված ենք, որ պ. Արաքսյանը համեստ կլինի և նախքան մեծ դերերի դիմելը, դեռ կաշխատի կրթվել, զարգանալ, նրբացնել իր խաղը։ Իբրև Շմագա նա շատ քավ էր, բայց թող աշխատի ավելի խոշոր դերեր ստեղծել, իսկ ստեղծել կարող է, որովհետև ընդունակ է։ Ամենից առաջ նա պիտի մշակի իր ձայնը, որ զուրկ է փափկությունից և