Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի տեսակ Յագո։ Օչգայի հոր տիպը անգույն, թույլ և նույնիսկ ավելորդ։ Կան և ուրիշ ավելորդ անձինք, որ միայն խանգարում են գործողության ընթացքը, օրինակ՝ հենց այն ուսանողը, որ Սինիցինի հետ ներս ու դուրս է վազում՝ առանց մի դերի։ Ինքը՝ պիեսի հերոս պրոֆ. Բելողևրովը մի տարօրինակ բան է։ Դա ոչ գիտնական է, ո՛չ բանաստեղծ, համենայն դեպս բավական անհասկանալի մի մարդ է։ Սիրում է իր արհեստը, նվիրում է իրան գիտությանը, ամբողջ ժամանակ զբաղված է նրանով, փակում է կնոջը տանը, չի նվիրում նրան իր ժամանակի մի մասն անդամ և ուզում է, որ այդ երիտասարդ կենսասեր կինը սիրե իրեն։ Ի՛նչ իրավունքով. միայն նրա համար, որ ինքը ((պիտ ության հորիզոնի վրա նոր փայլով մի աստղ է »։ Մի թե մի կենսասեր, երիտասարդ կեն նույնքան պարտավոր է ոգևորվել գիտությունով, որչափ մի համոզված գիտնական։ Դա ի՞նչ նոր տեսակի «լուսավորյալ» բռնություն է, որ քարոզում են quasi լիբերալները։ Դա ի՞նչ կոպիտ հասկացողություն է կյանքի մասին։ Մարդը՝ քառասուն տարեկան, չոր ու ցամաք գիտության մի պաշտոնյա, թեկուզ երևելի օպերատոր, կինո դեռ ատի, կենսասեր, աշխույժ, հոգով բանաստեղծ, և մի այսպիսի կին անպատևա ռ պիտի սիրե գիտնական ամուսնուն և նրա արհեստը։ Այդ արդեն կնշանակե հոգեբանական տարրական օրենքներին անծանոթ լինել, կյանքին նայել հրապարակախոսի նեղ հայաց¬ քով, չափել նրան մի անդամ որոշված չափով..․

Բայց մենք մտադիր չենք ((Կյանք))- ը քննել, եթե ոչ հարկադրված կլինեինք ցույց տալ անթիվ թյուրիմացություններ՝ գրականական, գեղարվեստական, հոգեբանական և բեմական։ Մեզ մնում է միայն խղճալ հայ հասարակության ճաշակը> այն հասարակության, որ «Կյանք» -ի ներկայացմանը այնչափ հրճվում էր այդ թերի գրականական երկով։ Մենք համոզված ենք, որ եթե հեղինակը ներկա լիներ, մեր «ինտլիգենցիան» նրան ուսերի վրա դուրս կտաներ թատրոնից։ Այո, դա մի տխուր երևույթ է, տխուր հայ գրականության կանոնավոր առաջադիմության մասին մտածող մարդու համար։ Կարելի է տեղ֊տեղ հավանել «Կյանք» պիեսը, բայց հրճվել, պանիգիէրիկներ կարդալ, ամեն րոպե ծափահարել