Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն չգործեց։ Ճշմարիտ է, պ. Արմենյանը ունի մի քանի յուրացրած ձևեր, շարժումներ, գիտե հագնվել ճաշակով, բայց միայն այսքանը։ Նրա արմատական պակասությունը անկեղծ զգացման և ստեղծագործական ձիրքի բացակայությունն էլ Պ․ Արմենյանը բավական կոկված դերակատար է, բայց տաղանդ չէ։ Նա կարող է նմանեցնել յուր խաղը այս կամ այն ֆրանսիական արտիստի խաղին, որով հափշտակվել է, բայց ինքնուրույնությունն է միայն դերակատարին արտիստ դարձնողը։ Գալով նրա յուրացրած խաղի բնավորությանը, պետք է ասել, որ նրա շկոլան հնացած է և ոչ ախորժելի մեզ համար։ Նա չի խոսում, այլ երդում է և երգում է տկար ձայնով։ Նա չի խաղում, այլ վազվզում է բեմի վրա չարաճճի մանկան պես։

Այսպիսի մի տկար ուժ չի կարող Բաքվի խմբի համար հրապուրիչ գյուտ համարվել։ Բայց և այնպես նա կարևոր դերակատար է և ավելի լավ կլիներ, եթե նա հրավիրված լիներ Թիֆլիսի խումբը… Գուցե իբրև ոեժիսյոր նա Բաքվում ավելի օգտակար լինի - չգիտենք։ Կսպասենք…


Գալով ռեպերտուարին, պետք է ասել, որ Թիֆլիսում գոնե նա կազմված է բավական հարուստ։ Մենք հաճույք կունենանք տեսնելու մի շարք նորագույն ուղղությամբ գրված հայտնի եվրոպական և ռուսական պիեսներ, որոնք բեմական արժանավորության հետ նաև գրականական նշանակություն ունին։ Հաուպատման,Զուդերման, Մետեռլինգ, ահա մի քանի նշանավոր անուններ, որոնց երկերը պիտի ներկայացվեն այս տարի։ Մի բան միայն ցանկալի է - թարգմանության լեզվի մաքրությունը։ Ռեպերտուարական մասնաժողովը պիտի ուշ դարձնի թարգմանիչների լեզվի վրա, ուղղի ու մաքրի այն խոշոր սխալներից, որ զգալի են նույնիսկ հայերեն քիչ իմացող հանդիսականների համար և մանավանդ ոճերի բարբարոսական խառնուրդը…

Սակայն հայոց բեմը, ինչպես և ամեն մի բեմ աշխարհի էրեսին, չի կարող բեմ համարվել, քանի որ նա կկերակրվի