Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէր կարող խուսափել ժամանակակից բարք ու վարքի ապականության ազդեցությունից։ Ասում են, հայ ընտանիքի մեջ մուտք չի գործել այս ապականությունը և ասողները մատնացույց են անում քաղաքների միջին և ստորին դասակարգերը և գյուղական բնակչությունը։ Օօ՜, փարիսեցիներ, որքան կույր եք մոլի լավատեսւթյան մեջ։ Դիտեցեք ձեր շուրջը սուր աչքերով, և վերջապես, կհամոզվեք, որ նահապետական առաքինություն ասված բանը վաղուց է թուլացել որ միայն քաղաքներում, այլև գյուղերում… Դուք ավելին կտեսնեք, Դուք գուցե տեսնեք, որ քաղաքակրթությունը այդ ընդհանուր ապականության վերաբերմամբ բնավ հանցանք չունի, որ հենց փոքրիշատե կանոնավոր քաղաքակրթված ընտանիքները կարող են պայծառ երեսով նայել ձեր գյուղական նահապետական ընտանիքներին, որոնց կարծեցյալ բարոյական մաքրությունը դուք բերանի առակ եք դարձրել, ձեր փառաբանած գյուղական և քաղաքների գռեհիկ ընտանիքներում բարոյական ախտեր կան, որոնց մասին մեր քաղաքակըրթված ընտանիքները գուցե գաղափար անգամ չունին…

Բայց ես շեղվեցի։ Դառնում եմ մեր դերասաններին։

Առաջին տեղը մեր ներկա խմբում ամենայն իրավամբ պատկանում է պ. Աբելյանին։ Նա գիտե ճիշտ ըմբռնել յուր կատարած դերերի ներքին իմաստը և ստեղծել ներկայացրած տիպերի և բնավորությունների ամբողջություն։ Կան դերասաններ, որոնք հազիվ կարողանում են հասկանալ հեղինակի միտքը և մի կերպ արտահայտել այն, կան ձիրքեր, որոնք ոչ միայն իսկույն ըմբռնում են հեղինակի միտքը, այլն: Երբեմն լրացնում այն իրանց խաղով։ Առաջինները արհեստավորներ են, վերջինները արտիստներ։ Պ. Աբելյանին ամենայն համարձակությամբ կարելի է արտիստների շարք դնել: Նրա խաղը զերծ է ձանձրալի միատեսակությունից, ազդու է, իմաստալի և բնական։ Իսկ ձայնը բավականին հարուստ է և համակրելի։ Նա գիտե յուր աստվածային կայծը արտահայտել խելացի չափով։ Երբեք նրա խաղի մեջ չի նկատվում չափազանցություն, այն, որ թատրոնական Լեզվով կոչվում է մուտք չի գւցույց են ա՛րր և գյուղական բնակչությունը։ Օօ կանության և ստորին դասակարգն, փարիսեցիներ, որքանշարժ։ Չափավորության զգացումը (чувство меры) նրա տաղանղի հատկանիշներից մեկն է, իսկ այս մի թանկագին արժանիք է գեղարվեստի բոլոր ճյուղերում։ Ով զուրկ է նրանից, արտիստ չէ։