Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կությունը արժանի է ամենայն հարգանքի և աջակցության։ Մեր միջին վաճառականները, որ մինչև այժմ իրանց ձանձրույթը խեղդում էին կանաչ սեղանի փոշու և նարդիի շխթխկոցների մեջ, այժմ տեսնում և զգում են, որ կա ավելի մարդավայել ու ավելի վայելուչ զվարճություն։ Իսկ նրանց ընկճված ընտանիքները գոնե շաբաթը մի անգամ անց են կացնում հաճելի ժամեր։ Մյուս կողմից, օգտվում է հայ թատրոնը, որի համար պատրաստվում է նոր հասարակություն։ Օգտվում է նամանավանդ հայ լեզուն, որ այնքան հալածված է Թիֆլիսի մոքալակների շրջանում։

Պ. Արաքսյանի գործունեությունն այս ուղղությամբ օրինակելի է և արժանի ամենայն տեսակ աջակցության։ Ինձ ասացին, որ հարգելի դերասանը այժմ զբաղված է Թիֆլիսի Հավլաբար կոչված հայաննակ քաղաքամասում մի էժանագին թատրոն կառուցանելու մտքով։ Մի մասնավոր անձի օգնությամբ այս միտքը գրեթե իրագործելու վրա է։ Հավլաբարում բնակվում են մոտ 30000 հայեր, որոնք զուրկ են բարոյական զվարճություններից։ Ինչ ասել կուզի, որ պ. Արաքսյանի ձեռնարկությունը մի մեծ բարիք է այդ բնակչության համար։

Հունվարի 12֊ին ժողովարանի դահլիճում կայացավ պ. Արաքսյանի բենեֆիսը։ Դահլիճը լիքն էր, դերասանը ստացավ մի քանի թանկագին նվերներ։

Հունվարի 26-ին կայացավ Ադամյանի հիշատակին մի ցերեկույթ Արտիստական Ընկերության թատրոնում։ Թատրոնը գրեթե դատարկ էր, բացի մի քանի կարգերից և մի շարք օթյակներից, որոնք բռնված էին մեծ մասամբ աշակերտներով։

Հանդեսի ծրագիրը կազմված էր շատ աղքատիկ։ Ներկայացվեց մի ինչ֊որ մելոդրամա մի գործողությամբ, որի մեջ առաջին անգամ բեմ է դուրս եկել Ադամյանը։ Հետո իմացվեց, որ սխալ է, Ադամյանը Թիֆլիսում առաջին անգամ խաղացել է «Սեր առանց համարման» պիեսում։ Մի խումբ օրիորդներ և պատանիներ պ. Մամաջանյանի ղեկավարությամբ երգեցին մի քանի երգեր, որոնքեց դյուր եկավ մեզ առանձնա