գավոր Ալբիոնի հրեշավոր նավերը։ Այժմ նա ճգնում է թղթե փամփուշտներով յուր հայրենիքի ներքին հսկայական շարժման առաջն առնել։ Ծրագիրներ է հորինում միմյանցից խորիմաստ և հանճարեղ, որոնք սակայն ենթարկվում են յուր հայրենիքի երախտամոռ հրապարակախոսների ծաղրին և ծիծաղին։
[ՓԱՓԱԶՅԱՆԻ «ԺԱՅՌԸ»]
Թատրոնական սեզոնը վերջացավ։ Հայ խումբը դարձյալ բաժան֊բաժան եղավ և ցրվեց զանազան քաղաքներ յուր սովորական պտույտներն անելու։ Մի մասը, տիկ. Սիրանուշի
ղեկավարությամբ, ուղևորվեց Հյուսիսային Կովկասի հայաբնակ քաղաքները։ Թե ինչ ռեպերտուարով—չգիտենք։ Մյուս մասը, պ. պ. Աբելյանի և Պելորոսյանի ղեկավարությամբ գնաց Երևան տասը ներկայացման համար, որից հետո կանցնի Ալեքսանդրապոլ, Ղարս և այլն։ Այս խմբի ռեպերտուարը կազմված է չորս ինքնուրույն և վեց թարգմանական պիեսներից, որոնք բոլորն էլ նոր են գավառների համար։
Խմբի վերջին ներկայացումները Թիֆլիսում այլևս հետաքրրքրություն չէին շարժում, չնայելով, որ բավական հետաքրքրական էին, համենայն դեպս նրանցից երկուսը անպայման արժանի էին ուշադրության. - Պետրոսյանի բենեֆիսը և Վ․ Փափազյանի «Ժայռ» պիեսը։ Հարգելի դերասանը այս տարի յուր բենեֆիսի համար ընտրել էր Շեքսպիրի «Շեյլոկը»։ Նա կատարում էր Շեյլոկի դերը և կատարեց իրան հատուկ բարեխղճությամբ, հոգատարությամբ։ Հասարակությունը հարգեց բազմաշխատ բեմական գործ չին բուռն ծափահարություններով ու ցույցերում։ Եվ միայն այսքանը։ Անախորժ թվաց մեզ, որ պատկառելի բենեֆիցիանտը մի հասարակ պսակ էլ չստացավ այս անգամ, նա, որին միշտ հասարակությունը առատ նվերներ է արել։ Սակայն սխալ կլինի այս հանգամանքը բացատրել հասարակության անաշառուրությամբ։ Վերջերս մեր կյանքի պայմաններն այնպես են դասավորվել, որ թատրոնը ետ է մղվել, իհարկե, ժամանակավոր։
Պ. Փափազյանի «Ժյոր» հետաքրքրեց հանդիսական