Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և որովհետև հայ դերասանը համալսարանական վկայական չունի, ուստի նա ոչինչ չգիտե, նա ոչ անցյալ ունի, ոչ հմտություն։ Բավական է տեղական ռուս լրագիրներից անգիր անել մի քանի տեխնիկական բառեր՝ «ամպլուա, ավանսեն, միզանսեն, անսամբլ, ռեպլիկ» և կարելի է կործանել ամենքին։ Երբեմն մի պատանի բեմական դասեր է տալիս այն դերասանին, որ տասնյակ տարիներ ոսկոր է մաշել բեմի վրա։ Եվ լրագիրները տեղի են տալիս այդպիսի դասերին, նրանք մազոլ չափ չեն հարդում դերասանի ինքնասիրությունը։ Պատահում են ծիծաղելի դեպքեր։ Մի «ռեցենզենտ» մի օր տիկ․ Սիրանուշի մասին գրում է․ «Ի՞նչ իրավունքով տիկինը Ժաննա դ’Արկի դերում ոսկի զրահ էր հագել, այդ «զիզիբիզի» բաները Շիլլերի գաղափարին խորթ են»։ Երբ այդ պարոնին ցույց են տալիս պիեսի այն տեղերը, ուր Շիլլերն ասում է, թե «Ժաննան հագած էր ոսկե զրահ», պարոնը կարծեմ պատասխանում է. «Այդ տպագրական սխալ է»։

Ի՞նչ է պահանջում լրագրի խմբագրությունը այն անձից, որ հանձն է առնում թատրոնական քննադատի պատասխանատու պաշտոնը։ Միայն մի բան, որ քննադատը երբեք չհամարձակվի մի գովասանական խոսք ասել այն դերասանի կամ հեղինակի մասին, որ հաճելի չէ խմբագրությանը։ Պատմեմ մի եղելութչուն, որ շատ բնորոշ է։ Ներկայացվում է մի հայ հեղինակը մի նոր ինքնուրույն դրամա։ Պիեսը գրավել է հանդիսականներին։ Հեղինակին ուժգին ծափահարում են և բեմ կանչում։ Ամենից եռանդով ծափահարում է մի ռեցենզենտ։ Ներկայացումը վերջանում է, շատերը բեմի ետև են գնում հեղինակին շնորհավորելու։ Վազում է և ռեցենզենտը, մոտենում հեղինակին և ոգևորված շնորհավորում՝ գովելով երկը, ասանկ է, անանկ է և այլն։ Հեղինակը, մի հեգնական ժպիտ երեսին, դառնում է յուր բարեկամներից մեկին և ասում.

- Վաղն ուրիշ բան կկարդաք։

Այդպես էլ ;ինում է։ Դուրս է գալիս հափշտակված ռեցենղենտի երկայն քննադատությունը և… պիեսը հավասարեցրած է ոչնչի, Հեղինակի բարեկամներից մեկը հարցնում է այդ տարօրինակ քննադատին.

- Պարոն, այդ ի՞նչ է նշանակում, ներկայացման