Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է մանվածասլատ բառերի սւնիմւսւոո կուտակումից և ձղտում է յուրաքանչյուր բառին տալ իմաստ և զգացում, նույնպես և Աբելյանը յուր ամեն մի ժեստին տալիս է իմաստ և զգացում։ Նա այն ժոնոչյորներից չէ, որոնք մտքերի և իգեաների աղքատությունը և զգացումների կեղծությունը, մի խոսքով՝ ստեղծագործական տաղանդի բացակայությունը, պարսկական դարվիշների պես, քողավորում են փքուն բառերով, մանվածապատ դարձվածներով, գոռում-գոչյուններով, կուրծք ծեծելով և խելագարի ոստումներով։ Աբելյանը գրավիչ է յուր խաղի ներքին հարստությամբ, իդեայով, ինչպես տաղանդավոր բանաստեղծը՝ յուր գաղափարների խորությամբ, և ոչ արտաքին ծամածռություններով և գեղեցիկ բառերի անտեղի կուտակումներով։

Յուր քսանհինգամյա գործունեության ընթացքում Աբելյանը վերաստեղծել է բեմի վրա տիպերի և բովանդակությունների մի երկայն շարք, որոնց մի մասը համամարդկային է, օր.՝ Շեքսպիրի Օթելլոն, Վենետիկի վաճառականը, Շիլլերի Կարլոսը, Ֆրանցը, Ֆերգինանգը, Իբսենի Շտոկմանը, Հյուգոյի էռնանին և այլն։ Նա գնահատված է ռուս մամուլից՝ իբրև առաջնակարգ դերասան, որ այժմ չունի հավասարը հայ բեմի վրա։

Ահա այսպիսի մի թատրոնական գործչի հոբելյանն է կատարվել Թիֆլիսում արժանավայել կերպով։


ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ


(Մի առաջարկ)


Թիֆլիսի լրագրներում կարդացի, որ Հայ Դրամատիկական ընկերությունը հայկական բեմի հիսնամյակի առիթով հանգանակություն է բաց արել՝ սեփական թատրոն կառուցելու նպատակով։

Թույլ եմ տալիս ինձ այս մասին մի քանի դիտողություններ անել։

Անկասկած հարդելի ընկերության նպատակը գովելի է