Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենասուրյեկտիվը Բրիոն է։ Հայ բեմը մասամբ ծանոթ է այդ մարդու պիեսներին։ Ուրախ եմ, որ նրանք առանձին աջողություն չունեն մեզ մոտ, և այս տարի հաճույքով կարդացի «Վտակ»-ի ռեցենզենտի աննպաստ կարծիքը «Ախտավորներ»-ի մասին։

Նորերս Բրիոն ասպարեզ եկավ իր մի նոր գործով՝ ffSimOn» անունով։ Հեղինակն այս անդամ ճգնում է վերլուծել ադյոլտերի խնդիրը։ Դյումա-որդին քարոզում էր վրեժ խաբվող ամուսնուց. «սպանիր», ասում էր նա խաբվածին։ Բրիոն, ընդհակառակը, քարոզում է, «ներիր»։ Բայց Դյուման դիտեր էֆեկտներ ստեղծել, նա բեմի վարպետ էր, գիտեր իր գրական տեսակետից աննշան գործերը դարձնել բեմական։ Մինչդեռ Բրիոն այդ արժանավորությունը չունի, նրա գործերը բեմական չեն, ուստի կրկնակի ձանձրալի են։ Լուրջ քննադատությունը սարսափելի հալածում է նրան, և եթե Բրիոն շարունակի ներկա ուղղությամբ, նրա օրերը հաշված պիտի համարել։ Սակայն նա տաղանդավոր է, գիտե դիտել կյանքը, ունի մի-երկու ոչ չափազանց սուբյեկտիվ գործեր, որոնք քիչ թե շատ բեմական են։

Առհասարակ ֆրանսիական քննադատները ]_Si piece ձ these֊/» դարը համարում են անցած։ Լուրջ ֆրանսիացին այժմ ասում է. «Մենք ունինք պրոֆեսորական ամբիոններ, դպրոց, մամուլ, կարող ենք այստեղից լսել խրատներ, քարոզ, բեմը պարտավոր է մեզ տալ կյանքի իլյուզիան։ Մենք թատրոն ենք գնում զգացվելու, ուրախանալու կամ տխրելու, և ոչ թե ձանձրանալու։ Տվեք մեզ կյանք և ոչ քարոզ»։

Հոգեբանությունը խոշոր դեր ունի կատարելու բեմի վրա։ Ապագան նրանն է, բայց հոգեբանությունը գործի և ոչ խոսքի։ Շատ դժվար է այժմյան մարդու հոգեբանությունը ամփոփել դրամայի շրջանակի մեջ այնպես, որ այն չլինի ձանձրալի։ Միջին դարերի մարդու հոգին, ասում է Մետեռլինկը, նեղ էր։ Այն նման էր լեռան կրծքից գահավիժվող գետակի, աղմկալի, փոթորկալի։ Այժմյան մարդու հոգին ընդարձակ դաշտում հոսող մեծ գետ է. լուռ է նա, բայց որքա՜ն խոր և լայն։ Առաջ պատվի և ինքնասիրության, պարտքի և պարտականության, սիրո և ատելության, անպատվության և նախանձի խնդիրները