Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2

ժորժ դը֊Պորտո Ռիշի կոմեդիան անկասկած ավելի բախտավոր աստղի տակ է ծնվել, քան Ֆրանսուա դը֊Կյուլրելի փառաբանված և տապալված պիեսները։ Այլապես Ժյուլ Կլարտիի նման մի հմուտ դիրեկտոր իր դողդոջուն ու ոսկրոտ ձեռներով չէր մաքրի այն արխիվի փոշուց և տասնհինգ տարուց հետո նորից հասարակությանը ներկայացնել։

Թույլ տվեք պատմել պիեսի համառոտ բովանդակությունը, և դուք ինքներդ կտեսնեք, որչափ այն արժանի է իր հըռլակին։

Բժիշկ էտիեն ֆերիանը ամուսնացած է երիտասարդ և սիրունատես Ժերմենի հետ։ Նրանք ունևոր են և ապրում են բավական շքեղ՝ մի բան, որ ժամանակակից ֆրանսուհու երջանկության առաջին պայմանն է։ Էտիենն ինքն էլ երիտասարդ է, լավ կրթված, լավ ընդունված հասարակության մեջ և ունի ահագին աջողություն կանանց մոտ։ Փակագծի մեջ ասած, դերասան Գրանը, որ Соmedie Francaise֊ի երիտասարդ աստղերից մեկն է համարվում և կատարում է էտիենիդերը, հազիվ թե գրավիչ լինի կանանց համար իր խղճուկ տեսքով։ Սակայն փարիզուհիները շատ էլ խստապահանջ չեն տղամարդի արտաքինի վերաբերմամբ․ բավական է, որ այն շատ էլ հրող չլինի...

Չնայելով, որ ութ տարի է Ֆերիաններն ամուսնացած են,Ժերմենը սիրահարված է իր մարդու վրա ինչպես վավաշոտ կատու։ Սիրո՞ւմ է նրան արդյոք փոխադարձ սիրով էտիենը։Այո և ոչ։ Այո, որովհետև Ժերմենը գեղեցիկ է, հիմար չէ,կենսախինդ է, գիտե ճաշակով հագնվել, հյուրերին զբաղեցնել և անպայման հավատարիմ է իրան։ Ոչ, որովհետև Ժերմենը շատ ձանձրալի է իր անսահման սիրահարական ցույցերով, անվերջ գուրգուրանքներով։ Կարելի է օրինական ամուսնուն էլ սիրել այնպես, ինչպես Փարիզում ընդունված է սիրել սիրեկանին, բայց ամեն բան չափ ու սահման ունի։Ժերմենը ոչ մի չափ չի ուզում ճանաչել և այս նրա անբախտության հիմքն է։ Նա ուրիշ բան չի ասում իր ամուսնուն,եթե ոչ... «էտիեն, գրկիր ինձ, էտիեն, համբուրիր ինձ, էտիեն,