Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զգացումները, և մարդը շպրտում է նրա երեսին այդ բոլոր թանկագին նվերները՝ առանց խղճի խայթ զգալու։


Անկասկած էտիենի կոպտությունն ունի մի ուրիշ, ավելի հիմնավոր պատճառ, քան կնոջ սիրահարությունը։ Այո։ Նա ամուրի ժամանակ ունեցել է մի սիրուհի, որ այժմ ևս գրավիչ է նրա համար։ Նա ուզում է վերանորոգել նրա հետ նախկին կապը և ահա պատճառներ է որոնում կնոջից ազատվելու համար, սակայն առանց նրանից բաժանվելու։


Այս ընտանեկան փոթորկի միջոցին գալիս է էտիենի մտերիմ բարեկամներից մեկը՝ Պասկալ Դելաննուան։ Մի ամուրի, սրախոս, բարեսիրտ, կենսախինդ երիտասարդ, որ հաճախ այցելում է իր բարեկամի տունը։ Ժերմենը օրիորդ ժամանակ Պասկալից առաջարկություն է ունեցել նրա ամուսինը դառնալու և մերժել է։ Պասկալը այժմ էլ անտարբեր չէ դեպի Ժերմենը, բայց որովհետև նա այժմ իր մտերիմ ընկերոջ ամուսինն է, այլևս վերաբերվում է նրան ինչպես «եղբայր»։


Էտիենը, տեսնելով, որ Ժերմենը լալիս է, դառնում է ընկերոջը.

— Մխիթարիր նրան, եթե կամենում ես, ես նրան տալիս եմ քեզ։


Եվ արտասանելով այս լպիրշ խոսքերը, պատվելի բժիշկը դուրս է վազում՝ դռներն ուժգին զարնելով միմյանց։


Այս տեսարանը պիեսի կենտրոնական հանգույցն է և հոգեբանական տեսակետից համեմատաբար ազդուն, գուցե և միակ բեմականը ամբողջ պիեսում։


Ժերմենը վճռում է վրեժ առնել էտիենից և վարագույրն իջեցնելուց հետո անձնատուր է լինում նրա ընկերոջը։


Իր կրքերին հագուրդ տալուց հետո էտիենը, երկու շաբաթ անցած, վերադառնում է տուն։ Այժմ նա զղջում է իր կոպտության համար։ Զղջում է և Ժերմենը։ Նա չի թաքցնում իր անկումը մարդուց և նույնիսկ Պասկալի ներկայությամբ խոստովանում է հանցանքը։ Զղջում է և Պասկալը, Պիեսի այս ամբողջ երրորդ և վերջին արարվածը ներկայացնում է երեք հերոսների քավումը։ Բարեբախտաբար Պասկալը շտապում է հանդիսականներին ազատել իր խորհրդավոր հառաչանքներրից և բազմախորհուրդ հայացքներիցդ 875