լիովին թատրոն կունենաք, չեք կատարիլ՝ կունենաք նրա անշունչ ստվերը կամ այն էլ չեք ունենա։
Ես չեմ խոսում դեռ հեղինակների վարձատրության մաին։ Հայ թատրոնը տակավին կերակրվում է թարդմանական ռեպերտուարով, որի համար հեղինակին վարձ չենք վճարում։ Բայց այղ դրությունը երկար տևելու չէ։ Այսօր-վաղը Ռասաստանը հարկադրված կլինի գրականական դաշնադրություն կապել Եվրոպայի հետ, Այն ժամանակ ռուսները ստիպված պիտի լինեն վճարել թարգմանությունների համար։ Պիտի վճարենք և մենք։ Բայց եթե այդ էլ չլինի, ողորմելի է այն թատրոնը, որ օտարների խոհանոցի փշրանքներով է կերակրվում։ Այն թատրոն չէ, արվեստ չէ, այլ մտքի մուրացկանություն։
Մենք առայժմ չունենք ինքնուրույն ռեպերտուար, շահագործում ենք իբրև ձրիակերներ օտարների միտքը։ Պետք է մեր թատրոնի ղեկավարները, մանավանդ դերասանական խմբերը հասկանան, որ այդ վիճակն ամոթալի է։ Եվ այդ ամոթալի վիճակը շարունակվելու է մինչև այն ժամանակ, քանի որ կզլանանք խրախուսել և քաջալերել ինքնուրույն ռեպերտուրա ստեղծելու փորձերը։ Թատրոն կառավարողները պարտավոր են գերադասել ինքնուրույն պիեսները թարդմանություններից։ Փույթ չէ, որ նրանք թույլ են և չեն կարող հավասարվել եվրոպականներին, պետք է այնուամենայնիվ գերադասվեն։ Այդպես են անում բոլոր քաղաքակիրթ ազգերը, այդպես պիտի անենք և մենք, այլապես մենք ինքնուրույն ռեպերտուար չենք կարող ունենալ և ստրկաբար մեկ լավ պիեսի հետ ներկայացնելով տասը անպետք թարգմանական պիեսներ, մենք կսպանենք թատրոնը, ինչպես անում են այժմ բոլոր հայ դերասանական խմբերը։
Այդպես ուրեմն, պաշտպանեցեք ժողովրդական բեմերը, տվեք ամբոխին էժան գնով հոգեկան առողջ հաճույք, բայց մի երևակայեցեք, թե դրանով կարող եք թատրոն ստեղծել։ Ժողովրդասիրությունը անգնահատելի արժանավորություն է, բայց արվեստն էլ մեծ գործ է և չպիտի մեկը զոհել մյուսին։ Չպիտի թատրոնն իր բարձրությունից իջեցնել մինչև ժողովրրդի մտավոր և բարոյական ոչ բարձր մակերևույթը, այլ, ընդհակառակը, ժողովրդին պիտի բարձրացնել մինչև արվեստի