Նյութը այդ բանաստեղծությունների և երգեցողության մեծ մասամբ հասարակական քաղաքական հրատապ խնդիրներն են կազմ ում։ Որքան դառը քննադատություն, ծաղր, հեգնանք, կձու սրամտություն, նուրբ հումոր, սոսկալի սարկազմ ։
Գաբրիել Մոնտոյիան երբեմն մի դարձվածով այնպես է բնորոշում այո կամ այն քաղաքական անցքը կամ հասարակական խնդիրը, որ արժե մի տաղանդավոր հրապարակախոսի անվերջ դատողություններին։ Կզակիե Պրիվան մարդկային թշվառությունը իր ողբերգական ձայնով այնպես է պատկերացնում դաշնամուրի մեղմիկ հնչյունների դաշնակցությամբ, որ երբեմն ակամա արտասվում եք։
Նայեցեք այդ միջահասակ, գեր մարդուն, որի բեմ ելնելը ծափերի փոթորիկ է հարուցանում։ Դա Մարսել Լեդեյն է։ Կյանքեր վաղուց է իր դառնությունները դրոշմ ել նրա լայն ճակատի վրա։ Նրա գզգզված նոսր և երկայն մազերը անկանոն սփռված են ուսերի վրա։ Աբսենդը և պիկոնը քայքայել են նրա դեմքը և երեսը ծածկել խորշերով ու բշտիկներով։ Նրան հաճախ կարելի է տեսնել կառքի վրա մեն-մենակ թավալված, հարբած, կառապանի հետ կատակներ անելով, փողոցներով անցնելիս։
Ո՜վ գիտե, որքան վշտեր կան այդ մարդու հոգու խորքում կամ որքան բախտավոր է նա իրապես։ Նրա մի ժամանակվա հսկայական բարիտոնը այսօր աղավաղվել է, բայց զգացումները չեն մարել, և այդ ձայնը տակավին այնքան անուշ է, այնքան սրտաշարժ, որ դուք սարսուռ եք զգում յուրաքանլյուր հնչյունը լսելիս։ Նա երգում է մարդկային թշվառությունը ոչ իբրև վարձկան երգիչ սովորական բեմից, որ կարոտ է ամբոխի ծափերին, այլ իբրև իսկական արտիստ։ Կծափահարեք նրան թե ոչ, միևնույն է նրա համար։ Նա երգում է, որովհետև սովոր է երգեր որովհետև պաշտում է իր արվեստը։
Եվ այդ թշվառ արբշռին Փարիզը ձեռների վրա է պահում ։
Փառահեղ պարահանդեսների և երեկույթների զարդն է նա, սալոնների պարծանքը, Հանրապետության նախագահի և