Քննադատների այդ ազգամոլական թուլությունն է պատճառ, որ այսօր ֆրանսիացի հեղինակն իրանից բարձր հեղինակ չի ընդունում օտար գրականությունների մեջ։ Ահա ինչու շատերին զարմանք պատճառեց Անատոլ Ֆրանսի մի ասպետական համեստությունը։ Այցելելով նորվեգացի հռչակավոր վիպասան֊դրամատուրգ Բյոռնշտեռն Բյոռնսոնին, որ հիվանդ պառկած էր Փարիզում, համբուրել էր նրա ձեռը իբրև երախտագետ աշակերտ։ Նույն ազգամոլական թողությունն է պատճառ, որ էդմոն Ռոստանի Chantecler֊ի պես մի տաղտկալի և հավակնոտ գործ զերծ մնաց անկողմնապահ քննադատությունից և նույնիսկ էմիլ Ֆադիեի պես մի լուրջ քննադատ գովաբանեց այն։ Այնինչ էմիլ Ֆագիեն փոխարինում է Իպպոլիտ Տենին քննադատական դրականության մեջ։
Ոչ ոք չասաց, թե այդ աքաղաղները, հավերը, փասիանները, սարյակները, գորտերը, շները գեղեցիկ են բնության մեջ, բայց տգեղ և հակագեղարվեստական' թատերական բեմի վրա, մանավանդ նրանց ղռղռոցը և կչկչոցը։
Հղփացած բանաստեղծի երևակայության այդ արդյունքը սիմվոլիզմի հետ կապ չունի, ինչպես կարծում են շատերը։ Եվ այն մի այլաբանություն է, ոչ օրիգինալ էաֆոնտենի առակները, թեև բանաստեղծը շատ է ճգնել մի օրիգինալ գործ ստեղծելու։ Եվ այդ շատ բնական է, վասնզի օրիգինալ գործերը ստեղծագործվում են անգիտակցաբար և ոչ հեղինակի կամքով։
Էդմոն Ռոստանը ժամանակակից ֆրանսիական բանաստեղծների մեջ համարվում է ամենանուրբը, նա հանգերի վիրտուոզ է և նուրբ դարձվածների ճարպիկ ստեղծագործող։ Նա գիտե տաշել և հղկել ամենաքնքուշ կտորներ, բայց նրա մուսան չունի ոչ խորություն և ոչ ուժ ւՀաւթյուն։ Նա հիացնում է, բայց չի հուղում։ Եբրև ոճաբան նա գրավիչ է և սիրելի Փարիզի նրբամոլներին։ Բայց իբրև իմաստասեր վերին աստիճանի տկար է, իբրև հոգեբան' մակերևութական։ Նա չգիտե թափանցել մարդկային հոգու խորքերը, և դուք, կարդալով նրա գեղեցիկ գործերը, հիանում եք նրանց երաժշտությամբ, բայց ոչ հափշտակվում և տարվում։
Սակայն նա մեկն է այն հազվագյուտ լիրիկոսներից,