Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա այնքան աներես է, օր մի չքավոր ուսանողի անունով փող է հավաքում և ուղարկում յուր եղբորը (եր. 211)։ Նա ամոթ ասած բանր չունի, որովհետև այս բոլորը ինքն է խոստովանում և յուր բերանով ամենքի մոտ, նա սիրտ ասած բան չունի, որովհետև յուր հանգուցյալ մոր հիշատակն անգամ չէ խնայում (երես 108-110)։

Մի խոսքով նա հրեշ է, միայն ոչ տասներկու գլխանի, ինչպես պատմում էին մեր տատերը, այլ ժամանակակից, երկոտանի։ Բալասան աղեն հայ կյանքի վերջին պատմական ֆաղիսի պտուղ է, եկվոր տարրի մշակած արարած, որ չկար առաջ։ Բալասանների տիպը կարելի է գտնել փոքր կամ մեծ դիրքով-բոլոր մեր գավառներում, ուր շահամոլությանը ընկեր և աջակից է հանդիսանում պաշատոնեական դիրքը։ Մենք դիտմամբ գծեցինք այս բառը, նորա միտքը ըմբռնել ու համար անհրաժեշտ է կարդալ «Ցեցեր»֊ը։ Իսկ մենք թողնում ենք հարցի «քաղաքական» կողմը և չենք շոշափում այն խնդիրները, որոնց արծարծելը անհնարին է։

Բայց հեղինակը այս ինքնըստինքյան սարսափելի տիպը ավելի սարսափելի կացուցանելու համար փոքր-ինչ աղճատել է և կարիկատուրայի նմանեցրել։ Բալասան աղան յուր չարագործություններով շատ է պարծենում սորա ու նորա մոտ։ Դա վերին աստիճանի անբնական մի բան է. բալասանն երբ առհասարակ խելոք մարդիկ են, նոքա զգույշ պիտի լինին ավելորդ խոսելուց։ Նոքա գոնե հասարակ գյուղացիների մոտ պիտի խնայեն իրանց մոր հիշատակը։ Այնինչ Բալասանը յուր հանգուցյալ մոր մասին խոսում է գգվանքով (տես երես 108-110)։ Կենդանի մարդու սիրտը որքան և սառած լինի, յուր մեջ գեթ մի թույլ տաքություն է պահում, մի որևէ զգացմունք։ Բալասանի համար այդ զգացմունքը պիտի լիներ գոնե յուր մոր հիշատակը։

Ավելի հաջող և բնական է Խուդոյի, այս քսու, խարդախ, ստոր տանտիրոջ պատկերը։ Խուդոները Բալասան աղաների ստեղծած, նոցա օգնական և ընկեր գործիքն են, որոնց գործադրում են իրանց զազրելի նպատակների համար։

Ամբողջ վեպի մեջ Խուգոյին մենք մինչև անգամ ամենահաջողված և ամենակատարյալ տիպն ենք համարում։ Եվ վե