կիրակնօրյա քրոնիկներից մեկում: Պետք է ասած, որ Բրիսսոնը իբրև քննադատ բավական բարեխիղճ է։ Այս ինքնստինքյան մի մեծ արժանավորություն է ոչ միայն այն պատճառով, որ ես նկարագրեցի վերը, այլև մի ուրիշ պատճառով, որ պակաս կարևոր չէ։ Բանն այն է, որ ինքը՝ Բրիսոնն էլ «դրամատուրզ» է և անհաջող։ Հոգեբան չի հարկավոր Լինել զգալու համար, թե ինչ ողբերգություն է կատարվում մի անհաջող թատերագրի հոգում, երբ նա բեմի վրա տեսնում է իր արվեստակցի գործի հաջողությունը։ Նախանձը կրծում է նրա սիրտը և ստիպում ատամները կրճտել ներքին ցավից։
Այսպիսի մի «թատերագիր» դառնում է վերին աստիճանի դժվարահամ, grincheux, ինչպես ասում են ֆրանսիացիները, և անսահման մաղձոտ։ Նրա պահանջները չափ չունին, և այն, ինչ որ ինքը չի կարողացել կատարել, ուրիշից պահանջում է հարյուր անգամ ավելի։
Այդ պ․ Բրիսսոնը մի տեսակ բացառություն է անհաջող թատերագիրների շարքում իբրև քննադատ։ Երբեմն նա նույնիսկ չափազանց ներողամիտ է և թույլ։ Պ. պ. Ֆլերսի և Կայլավեի վերաբերմամբ էլ նա շատ անգամ թույլ է եղել։ Բայց այս անգամ, հայտնի չի ինչու, որոշում է մի լավ դաս տալ իր արվեստա... ներողություն արհեստակիցներին։
Եվ պ. պ. Ֆլերսը և Կայլավեն կատաղում են։ Ասպարեզ է ընկնում հայտնի թատերագիր Ռիշպենի որդին, որ նույնպես պիեսներ է թխում։ Դա էլ կատաղած է պ. Բրիսսոնի դեմ։ Պատճառը պարզ է։ Ռիշպեն-որդին գրել է մի կատակերգություն, որի կենտրոնական առանցքն է... պոռնկությունը։ Պ․ Բրիսսոնը զզվել է և իր զզվանքը արտահայտել է դարձյալ իր քրոնիկոններից մեկում։
«Temps» լրագիրը շատ ազդեցիկ է, որպեսզի կարելի լիներ արհամարհել նրա կարծիքը։ Ահա ինչու Ֆլերս-կայլավե զույգը և Ռիշպեն-որդին մի առանձին կատաղությամբ հարձակվեցին պ.Բրիսսոնի վրա։ Դյուրին է ասել՝ խնդիրը Ապառնում էր նրանց գրպանին, վասնզի թատերասերները միշտ զգայուն են դեպի հասարակական կարծիքը։
Հետաքրքրականն այդ բանակռվի մեջ, որով զբաղվեց Փարիզի մամուլի կեսը, Ռիշպեն-որդին է։ Այդ երիտասարդ
15 Շիրվանզաղե, Երկերի ժողովածու, հ, X