Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտիստներ։ Կրկնելով նույն առաջարկս, այժմ կարող եմ ապահովել Միությանը, որ հայ ազդի ստեղծագործական տաղանդն այնքան էլ ողորմելի չէ, որքան գուցե կարծվում է։ Այժմ եթե նույնիսկ օտարներն էլ չմասնակցեն, հայ արտիստների ձեռքով կարելի է ունենալ Աթովյանի բարձր հիշատակին արժանի մի գեղտարվեստական մահարձան։ Ես գուցե մի Փոքր զարմացնեմ տեղ, երե ասեմ, որ ներկայումս հայ արձանա դործների թիվդ հասնում է մոտ 10֊ի։ Մեզ նման մի հետամընաց ազի համար մի բավական պատկառելի թիվ, այնսլես չէ՞։ Ոմանք այդ արձանադործներից արժանացել են օտարների լուրջ գովասանքներին, մի երկուսը ուղղակի տաղանդներ են կամ ցույց են տալիս տա ղան դի համոզիչ նշաններ։

Դեռ նորերս ամերիկյան. մամուլը, խոսքս, հարկավ, հայ մամուլի մասին չէ, հեացմամբ խոսեց երիտասարդ Բադիեյանի գործերի և մանավանդ նրա «Վաշինդտոն» կիսարձանի մասին։ Անշուշտ դուք չդիտեք, որ Պոլս ի գեղարվեստական դպրոցի դիրեկտորը մի հայ է, արձանագործ Ոսկան էֆենդին, որի գործերը Հռոմի ցուցահանդեսում արժանացել են ոսկե շքանշանի. բաjg, երևի, լսած եք, որ Հռովմում ունրնք մեր հայրենակից իշխանուհի օրիորդ Աննա Արղության-Երկայնաբազկին, որի գործերը դեռ տարիներ առաջ ընդունված են եղել Փարիզի գարնանային иալոններում և գովված լրագրերում։ Ես հաճույք ունեցել եմ երեք տարի առաջ այցելել օրիորդի՝ Փարիզի արհեստանոցը ւ(ւ հիացել եմ նրա գործերով»

Ես չեմ խոսում ձեզ հայտնի մի քանի արձանա դործների՝ Միքայելյանի, Տեր-Մարուքյանի մասին։ Հարկավ, դրանք ևս կմասնակցեն մրցմանը։ Ըայց ահա ասպարեզ է գալիս մի երիտասարդ, որ խոստանում է մեծ ապագա։ Դա շուշեցի Հակոբ Գյուրջյանն է, նտխկին ուսանող Մղսկվայի։

Ընդամենը երեք տարի է, որ այդ երիտասարդը այստեղ աշակերտում է Ժյուլիենի հայտնի ակադեմիայում և արդեն ցույց է տալիս տաղանդի ապացույցներ։ Երեք տարի շարունակ հայ երիտասարդը ստանում է հիշյալ Ակադեմիայում առաջին մրցանակներ և շքանշաններ և միշտ ընթանում է հարյուրավոր աշակերտների մեջ իբրև աոաջինը։ Այս տարի