Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ է այգ պիեսը* ծայրեծայր բացարձակ զրպարտություն կին էակի վերաբերմաբ։ Կոպիտ ձեռքով նրա երեսինշպրտված ցեխի կույտ։ Շատ սահմանափակ խելքի և շատ կասկածելի զգացումների մի բիրտ արտադրություն։

Ֆլիրտ, ֆլիրտ և ֆլիրտ։ Ֆլիրտում են ամենքը, և ուսանողը, և իշխանը, և բժիշկը, և օֆիցերը, և երիտասարդը,և ծերը, և տիկինը, և օրիորդը։


Ամբողջ չորս ժամ շարունակ լսում ես ցինիկ խոսքեր,շատ անշնորհք քողարկված լկտի ակնարկներ, տափակ սրախոսություններ։Տեսնում ես անասնական կրքերի, գազանային ինստինկտների բռնկումներ և վերջը ամուսնու և սիրեկանի միջև այլանդակ, փողոցային բռնցքահարություն։ Եվ այդ բոլորը այնքան կոպիտ, այնքան բռի, որ հազիվ կարողանում ես քեզ զսպել թատրոնում և չգռռալ։

— Բավական է, ծածկեցեք վարագույրը։


Արցիբաշևը արյուն-քրտինք թափելով, փրփուրը բերանին, մի գլուխ ճգնում է ապացուցանել, որ կին կոչված էակը բնե ծնված է միայն և միմիայն պոռնկության համար, որն ստախոս է, խաբեբա, եսամոլ, չար, դաման, որ նա չունի իր հոգու խորքում ոչ մի սրբություն, որ կարողանար զսպել նրա գազանային բնազդը։

Եթե այդպես է, ապա ինչու նույնը չպիտի ասել և տղամարդու մասին։

Այդ որ բնական օրենքներն են կնոջն այդքան Հրեշ ստեղծել և տղամարդուն ոչ։

Մենք դիտենք, որ սեռերի տարբերությանը ունի իր որոշ դրոշմը կնոջ և տղամարդու հոգեբանությունների վրա, որ շատ հանգամանքներում են նրանք տարբեր մտածում և տարրեր զգում։Բայց գիտենք նաև, որ այդ երկու հոգեբանաթյունների մեջ կա և մի անխզեի կապ, որ կշեռքն ունի թեև. երկու թաթ, բայց նրանցից մեկի վրա մարգարիտներ չեն դրված,իսկ մյուսի վրա ընդհակառակը՝ աղբակույտ։


Եթե կինը մարմնացած կեղծիք է, նույնը և տղամարդը,քանի որ երկուսն էլ ենթակա են բնության միևնույն պահանջներին սեռականի վերաբերմամր։